Читайте только на ЛитРес

Книгу нельзя скачать файлом, но можно читать в нашем приложении или онлайн на сайте.

Читать книгу: «Պոեզիա», страница 4

Шрифт:

Թամամ աշխարհ պըտուտ էկա

 
Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:
 
 
Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:
 
 
Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:
 
 
Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:
 
 
Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:
 

Վունցոր վուր ղարիբ

 
Վունցոր վուր ղարիբ բուլբուլըն մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քու սիրողըն` ձեռիտ արաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտըն աղին կարոտ է.
Հասիլ է ծոցիտ շամամըն` օսկե թաբաղին կարոտ է:
 
 
Մե զադ չըկա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըտ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըտ.
Բոյեմետ չուրս մատն ավելի, լըցվիլ է դոշտ ու թիկունքըտ
Զարով-աբրեշումով հուսած մազիրըտ` շաղին կարոտ է:
 
 
Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծոցըտ վարաղնած հուջրա է, հոտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացցուն ու վից ամեն անդամըտ ղարարի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ մում` բըրոլե ճաղին կարոտ է:
 
 
Յիս էլ ուրիշ յար չի'մ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմըն.
Թեգուզ թագավուրըն կանչե, թեգուզ Լողմանի հեքիմըն`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:
 
 
Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխետ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մի՞ռավ Սայաթ-Նովեն` անգաճըտ խաղին կարոտ է:
 

* * *

 
Ինձ սիրեցիր, էշխըն ընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի' քաղի փըշի ծաղիկըն` վարթ սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թողնի արեգագումըն` բաղչի սաջար իմ քիզ ամա.
Յիս քու մահըն վո՞ւնց կու խընդրիմ` նուղլ ու շաքար իմ քիզ ամա:
 
 
Է՛լ քու բաղին մըտիկ արա, ուրիշ բաղեն վարթ չին տա քիզ.
Աղ ու հացըն մի դեն գըցի, շափթենը մեկ մըտիկ տու միզ.
Թեգուզ աշխարըս պըտուտ գաս` չիս տեսնի ինձի պես ազիզ.
Թաք ուրիշ գոզալ չը սիրիս` իղրարով յար իմ քիզ ամա:
 
 
Թաք յիս մորես չէի ծընի. վա'յ էն օրին` յիս քիզ տեհա.
Դու բըլբուլ իս` յիս կարմիր վարթ. չասիս, թէ վարթըն ջալդ կեհա.
Մե փուքըր էտենց դիմացի, շուտով Հընդստան մի էհա.
Անգորձիլ անխարջ ու քըրիհ մանդիլի զար իմ քիզ ամա:
 
 
Աստվաձ վըկա, ղիմիշ արած գըլուխըս քիզ մատաղ ըլի.
Եկ քիզիդ սիրով դամ անիմ, ով գուզե բեդամաղ ըլի.
Յիս քու խոսկեն չիմ անց կենա, թաք քու դամաղըն չաղ ըլի.
Թեգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա:
 
 
Քու դարդըն ինձի պառվեցուց. ո՞ւմըն ասիմ, Սա'յաթ-Նովա.
Մի գըցի ձեռնեմեն ձիռըն` օսկե թաս իմ, Սայաթ Նովայ .
Փռանգըստանու միչեն էլած` զար ատլաս իմ, Սա'յաթ-Նովա.
Ծալե դավթարըտ, ղութին դի` րանգ ու րուքար իմ քեզ ամա:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
18 октября 2017
Объем:
16 стр. 1 иллюстрация
Правообладатель:
Public Domain

С этой книгой читают

Новинка
Черновик
4,9
139