Читать книгу: «Անբախտ Հռիփսիմե», страница 3

Шрифт:

Ջավահիրը, տեսնելով օրիորդի արտասուքը, զգաց նրա սրտի դառն վրդովմունքը և գրկեց նրան, ասելով.

– Հռիփսիմե ջան, ես իմանում եմ քո սրտի դարդը… ես մորդ ոչինչ չեմ ասի…

Ե

Անցավ մի քանի շաբաթ:

Երեկոյան մութը բավականին թանձրացել էր: Մի երիտասարդ բահը ուսին դառնում էր դաշտեն: Նրա գեղեցիկ կերպարանքը, ամբողջ օրվա հոգնածությունից հետո, դարձյալ արտահայտում էր ուրախություն և հրճվանք:

Նա գալիս էր այգիների միջով, երեկոյան հովասուն տարածության մեջ լսելի էր լինում նրա քաղցր երգի հնչումները:

 
«Հռիփսիմես սազ ունենամ,
Մի գեղեցիկ բաղ ունենամ,
Հռիւիսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»:
 
 
«Բաղ ունենամ ես գեղեցիկ,
Էնտեղ բուսնին վարդ ու ծաղիկ,
Հռիփսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»:
 

Վերջացնելով յուր երգը, երիտասարդը մոտեցավ մի այգիի, բահը նեցուկ դրեց պատին և վագրի արագությամբ վեր թռավ պատի վրա, իջավ այգիի մեջ:

«Նա ամեն երեկո այստեղ տեսնվում էր ինձ հետ, գնամ, գուցե գտնեմ հրեշտակիս»… – ասաց նա ինքն իրան և առաջ գնաց: Երկար նա այգիում պտտելուց հետո չգտավ յուր սիրուհուն և հուսահատ դուրս գնաց:

Մտնելով գյուղը, երիտասարդը անցավ մահտեսի Հակոյի տան առջևից:

Նա զարմացավ, լսելով այնտեղից երգի ու ուրախության ձայներ:

– Այդ ի՞նչ խաբար է, – հարցրուց նա, հանդիպելով մահտեսի Լակոյի որդուն՝ Ստեփանին:

– Չե՞ս լսել, Ալեքսան, մեր Հռիփսիմեին նշանում են, – պատասխանեց Ստեփանը տխուր դեմքով:

Կայծակի հարվածք ունեցավ այդ լուրը խեղճ երիտասարդի վրա:

– Ո՞ւմ համար, – հարցրուց նա:

– Մեր մելիքի»Երիտասարդը կատաղեցավ:

– Աշխարհը քարուքանդ կանեմ, բոլոր մելիքի տունը կկոտորեմ, ո՞վ կարա խլել իմ ձեռքից իմ Հռիփսիմեն…:

– Սխալվում ես, Ալեքսան, բըզի վրա ձեռք չի կարելի խփել… – պատասխանեց Ստեփանը գլուխը շարժելով: – Բայց դա միամիտ կաց, որ ես քանի կենդանի եմ, չեմ թող տա այդ բանը կատարվի:

Բայց Ալեքսանը չլսեց նրան և կատաղած առյուծի նման վազեց դեպի իրանց տունը և առեց յուր զենքերը: Նա դուրս եկավ գյուղի մեջ այն ժամանակ, երբ մելիքը նշանդրեքը վերջացնելով, յուր ծառաների և բարեկամների հետ, լուսավորված լապտերներով, դառնում էր մահտեսի Հակոյի տնեն:

– Դո՜ւ, քավթա՜ռ, խլում ես իմ սիրուհին… – հանկարծ գոռաց մի ձայն:

– Այդ ո վ է… բռնե՜ք այդ լակոտին… – գոչեց մելիքը, շփոթվելով:

Սուրը շողաց և նա զգաց յուր գլխին մի սաստիկ զարկ:

Ծառաները վրա թափեցան, լապտերները հանգան… և բոլորը պորան վառոդի ծխի մեջ…:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
11 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467116
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают