Читать книгу: «Առաքյալը», страница 4

Шрифт:

Ը

Արևը մայր մտնելու մոտ` մեր ուղևորները հասան ամառանոցի հռչակ վայելող Դիլիջան ավանը:

Այստեղ Կամսարյանը, Օվանեսի ցուցմունքով, հյուրանոցի անուն կրող մի տան մեջ գիշերային հանգստարան գտնելուց հետո, ելավ փոքրիկ ավանը դիտելու: Փոշոտխճուղու աջ ու ձախ կողմերում կառուցած երկու կարգ քարաշեն տները, որոնք ավանի ամբողջությունն Էին կազմում և որոնց մեջ ապրում Էին ամառանոցեկողները, հաճելի տպավորություն չարին Կամսարյանի վրա: Նա իսկույն հիշեց Բորժոմը յուր գեղեցիկ վիլլաներով, մաքուր փողոցներով, ընդարձակ պարկերով,ջրերի առատությամբ և առավել ևս բնակիչների փայլուն արտաքինով ու գրավիչ նիստ ու կացով և եկավ այն համոզման, որ Դիլիջանը միայն հասարակմահկանացուների համար կարող է ամառանոց համարվիլ:

Բայց երբ խճուղին երկուստեք փակող շինություններից հեռանալով, բարձրացավ դեպի ավանի ձախակողմը, նրա առաջ բացվեցավ մի գեղանկար հորիզոն, որամփոփում էր յուր մեջ Աղստևի ձորահովիտը` յուր կարկաչահոս գետակով, դալար արոտներով, ոսկեփայլ արտերով, իսկ մի փոքր հեռվում, խաղաղանիստ գյուղիմիաշար տնակներով և նրանց առջև կարգով տարածվող կանաչազարդ բանջարանոցներով: Յուր կանգ առած տեղից քիչ հեռու սկսվում էր եղևնիների խիտ անտառ,որ գնալով տարածվում էր դեպի հեռավոր լեռների կատարները, որոնց այդ վայրկենին ոսկեզօծել էին արևի վերջին շողերը: Ձորահովիտը եզերող դիմացի բլուրներից,որոնց հետևը շուտով պիտի թաքչեր արևը, փչում էր ախորժ զեփյուռ` բերելով յուր հետ կենարար մի զով, տոգորված լեռնային օդի, դալարի և ծաղիկների անուշբուրմունքով:

Կամսարյանը սկսավ լիքը կրծքով շնչել լեռնային թարմ օդը և ինքն իրեն խոստովանել, որ փոքր առաջ արած յուր համեմատությամբ մեծ սխալ է գործել` Բորժոմըգերադասելով Դիլիջանից: Որովհետև նա այժմ տեսնում էր, որ եթե առաջինում արհեստականն է փարթամ, վերջինում, ընդհակառակն, գերազանց է բնականը: Եվայդ կարծիքի վրա նա հաստատվեց ավելի, երբ լեռնալանջից իջնելով, մտավ նորեն ավանը և փոստային կայարանի առաջ բխող հորդ ու սառն աղբյուրից յուրծարավը հագեցրեց: Այսպիսի անույշ ու բարեհամ ջուր Բորժոմն, իհարկե, չէր տեսած յուր օրում, ինչպես և նրա նեղ, կարծես պատնիշափակ, ցերեկը տոթով, իսկգիշերը խոնավությամբ լի խորաձորը չէր շնչել երբեք այն թեթև ու անուշ սղոխն ու հովերը, որոնք գիշեր ու ցերեկ գուրգուրում էին Դիլիի առույգ լեռնալանջերը:

Բայց արի՛ տե՛ս որ հենց այս անմահական աղբյուրից քիչ հեռու, փոստային կայարանի և մասնավոր տների դեպի ձորահովիտը հանող բակերում, բլուրի պեսդիզված էին տարիների ընթացքում հավաքված աղբն ու անմաքրությունը, որոնց գարշահոտությունը ապականում էր ամառանոցի շրջակա օդը, և դրա վրա ոչ ոքուշադրություն չէր դարձնում:

– Ահա՛ թե ո՞րտեղ է հարկավոր մեր միջամտությունն ու ազդեցությունը…բնությունը զարդարել է մեր երկիրը յուր լավագույն հարստությամբ, յուր քնքուշգեղեցկություններով և սակայն մարդկային անճաշակ տգիտությունը այլանդակել է նրան անխղճորեն: Ժամանակ է, արդարև, որ մենք մտնենք ամեն անկյուն ևտգիտության բուները ավերենք ամեն տեղ… – մտածեց Կամսարյանը և յուր նվիրումը ավելի ևս կշիռ ստացավ յուր աչքում:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Կամսարյանը նստած էր Օվանեսի կառքում, որ հանգիստ սուրում էր «Երեվանյան» խճուղիով: Վերջինս Դիլիջանի հարավ-արևմտյան կողմից սկսելով, անցնում էր Շամլուղ գետակի ուղղությամբ, Մայմեխ լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և ապա հետզհետե լեռան լանջերըբարձրանալով, պիտի հասներ մինչև նրա կատարը: Արևը դեռ նոր էր Մայմեխի բարձունքը վառում, երբ մեր ուղևորները անցնում էին նրա ստորոտով: Առավոտյանզեփյուռը, որ հով էր բերում սարի լանջերից, մեղմով շարժում էր անտառի ծառերը: Նրանց խուլ շրշյունը խառնվելով Շամլուղի քաղցր խոխոջի և թռչնիկներիայգածին ճռվողյունի հետ, կազմում էր հաճոյական մի ներդաշնակություն, որ խանգարվում էր երբեմն կառքի կոշտ դղրդյունով:

Երբ ուղղադիր ծմակներն անցնելուց հետո, սկսան դեպի լեռնալանջը բարձրանալ և Շամլուղը ծածկվելով անտառի խորքում, սկսավ յուր խոխոջի խուլ ձայնովուղեկցել ճանապարհորդներին, տիրացու Մոսին, որ դարձյալ նստած էր կառապանի կողքին, անհրաժեշտ համարեց հիշեցնել «աղին» յուր երեկվա դիտողությունը.

– Մի՞տդ ա էն, որ ասում ի թե Դիլիջանա դեսի ճամփեն էվելի սիրուն ա, քանզ դենի՞նը: Դե հմի մտիկ տու, տե՛ս, ըսկի քու օրումը ըսենց տեղեր տեհե՞լ ես:

Կամսարյանը, որ արդեն գրավված էր շրջապատող տեսարաններով, տիրացուի «դե հմի մտիկ տու» խոսքի վրա ետ նայեց և տեսավ, արդարև, մի նոր, ակնապարարտեսարան: – Իրենք այդ միջոցին գտնվում էին որոշ բարձրության վրա, իսկ տափարակի ծմակները մնացել էին վար: Բարձրից նայողը տեսնում էր միայն նրանցկատարները, որոնց կանաչը վառվել էր արևից երփներանգ գույներով: Այդ վառվող մակերևույթը նմանում էր նույն վայրկենին լայնածավալ մի ծովակի, որիհեղհեղուկ ալիքները փոխարինում էին ծառերի` հովից շարժվող կատարները: Այդ տեսարանը այնքան էր սիրուն ու գրավիչ, որ Կամսարյանը տեղը փոխելով, նստեցդիմացի նստարանի վրա, որպեսզի կարողանա ավելի դյուրությամբ նայիլ ու զմայլվիլ գեղեցիկ հեռանկարով:

Չնայելով որ խճուղին սարի լանջովն էր բարձրանում, այսուամենայնիվ, ծառերը հովանավորում էին նրան: Մեծ մասամբ նա անցնում էր բնական ծառուղիներիմիջով, որոնց, երբեմն, փոխարինում էին նաև ժայռերի շարքեր: Իսկ դրանց, յուր հերթում, հովանավորում էին դարձյալ հինավուրց ծառեր, որոնք բուսած լինելովժայռերի վերևում, այդտեղից իրենց սաղարթախիտ ոստերը ձգում, տարածում էին ճանապարհի վրա, որը հաճախ անցնում էր և սիզավետ բարձունքներով, ուսկիցտեսարանները բացվում էին ավելի շքեղ ու ընդարձակ: Այսպիսի դիրքերից երևում էին Մեյդան լեռան անտառապատ լանջերը և նրա մերկ, ծառազուրկ կատարը,որ, սակայն, պատած էր բաց կանաչ թավիշով: Նրան հետևում էին ուրիշ շատ լեռներ, որոնք գագաթների բարձրությամբ մեկը մյուսին գերազանցելով, հորիզոնըդարձնում էին վսեմ ու փառահեղ:

– Հրեն Սիսիանա սարերը, – բացականչեց հանկարծ տիրացուն, չժուժալով, կարծես, որ ուսումնական մարդը այդ վեհափառ տեսարանների առաջից անցնում էրլուռ ու մունջ:

– Որո՞նք են, – հարցրեց Կամսարյանը, նստելով նախկին տեղը:

– Հրեն, ա՛յ, էն որ կատարնին մշուշակալած` լեի թե (կարծես) լաղ են անում (ծաղրում են) մնացած սարերի վրա, տեսնում չե՞ս:

Այս խոսքերով ցույց տվավ տիրացուն Սյունյաց աշխարհի կապուտակ լեռները, որոնց կատարները, կարծես, ծրարվում էին ամպերի մեջ:

Կամսարյանը դիտում էր լեռներով ծածկված այդ հորիզոնը խորին հիացմունքով:

– Քիչ վախտից եդը էս ա հվասարիլ տենք նրանց, չուն էս ճանապարհը բանցրանում ա Մայմեխը վեր տասնըհինգ վերստ, – ավելացրեց տիրացուն:

Բայց նրա «քիչ վախտը» շատ էլ շուտ չանցավ, անթիվ կեռմաններով վերելքը տևեց մոտ երկու ժամ:

Եվ սակայն Մայմեխի ամենաբարձր լանջերին հասնելուց, արդարև, ուղևորներին թվում էր թե իրենք հավասարվել են Սյունյաց լեռների բարձրության:

– Տենո՞ւմ ես, աղա, հրես հվասարվեցինք: Բա էլ Սիսիանը խի՞ ա լաղ անում մեր Մայմեխի վրա, – զվարճախոսեց տիրացուն:

– Չենք հավասարվել, քեզ այդպես է թվում, – պատասխանեց Կամսարյանը:

– Ո՞նց թե հվասարվել չենք. հրես քթիս թուշովը (ուղղությամբ) որ մտիկ եմ տալի, ասես իմ գլուխն ու Սիսիանա գլուխը մի չվանի են դրած:

– Այդպես կերևա միշտ հեռվից, բայց եթե անցնես քո և դիմացի սարի մեջտեղը գտնվող տարածությունը, կտեսնես, որ սարը հետզհետե բարձրանում է, – բացատրեց երիտասարդը:

– Դհե (այդպես) բան էլ կա՞:

– Հապա՛:

– Բա էդ խի՞ դհենց ա ըլում, – հետաքրքրվեց տիրացուն:

– Նրա համար, որ երկիրը կլոր է և այդ պատճառով էլ քանի սարը հեռու է լինում, այնքան էլ նա փոքր է երևում, որովհետև, հեռվից մենք տեսնում ենք միայն նրավերին մասը: Իսկ հետո որքան մոտենում ենք, այնքան նա մեծանում է, որովհետև հետզհետե տեսնում ենք նաև միջի և ապա վարի մասերը:

Տիրացուն այդ բացատրությունից ոչինչ չհասկացավ, բայց երկրի կլոր լինելովը հետաքրքրվեց: – Ասում ես երկիրը կլոր ա՞:

– Հա՛:

– Յանի (այսինքն) ո՞նց ա կլոր, տափակ թաբախի (խան) նմա՞ն, թե՞ կլոր ձմերուկի:

– Կոլոր ձմերուկի:

– Բա էդ ո՞նց կըլի, – զարմացավ տիրացուն:

– Այդպես է, – կրկնեց Կամսարյանը:

– Ա՛ խի՞, գիտո՞ւմ չես, որ դհենց ա՞, – մեջ մտավ Օվանեսը:

Վերջինի միջամտությունը գրգռեց տիրացուին:

– Սրան մտիկ տու, լեյի ինքը գիտում ա, – նկատեց նա խեթ խեթ նայելով կառապանին:

– Բա գիտում չե՞մ, – վստահորեն հարցրեց Օվանեսը: – Դե որ գիտում ես, ասա՛ տենեմ ո՞նց ա կլոր:

– Հրեն աղան ասեց է՞լի, ձմերուկի նման կլոր ա:

– Ա, շա՛շ, ձմերուկի նման որ կլոր ըլի, բա թոլ չի՞ լիլ (չի՞ գլորվիլ) ծովն ընկնի՞լ:

– Ես ի՞մ… տարակուսեց Օվանեսը, տեսնելով նեղ տեղը լծվեցավ:

Կամսարյանը ծիծաղեց:

– Խի՞, ես ծիծաղում, աղա՛, սո՞ւտ եմ ասում, – դարձավ նրան տիրացուն:

– Ա՛յ տղա, դու կարո՞ղ ես քո բերանի կամ աչքի մեջն ընկնել, – հարցրեց Պետրոսը:

– Բա ո՞նց կարամ ընկնիլ իմ բերանը:

– Հապա ծովերն էլ գտնվում են երկրի վրա, երկիրն ինչպե՞ս կարող է նրանց մեջն ընկնել:

– Երկրի վրա ծովեր կան, գիտում եմ, հրես մինն էլ մեր առաջին, Սևանա ծովն ա, ամա դե ես էդ ծովերի չեմ ասում:

– Հապա ո՞րը:

– Ասըմ են, աշխարհը որ վերջանում ա, դենը շատ մենծ, անտակ ծով կա, որ ըսկի ճոնդ չունի (ծայր): Հմի որ ասում, ես` աշխարհը կլոր ա, ես էլ ասում եմ` բա խի՞ չիթոլ ըլում էդ ծովն ընկնում:

Կամսարյանը նորեն ծիծաղեց և ապա տեսնելով, որ տիրացուն տարակուսած նայում է իրեն, սկսեց մի քանի համառոտ տեղեկություններ տալ նրան երկրի, լուսնի ուարևի կազմության և նրանց շարժումների մասին:

Մոսին ուշադրությամբ լսում էր նրան և երբեմն երբեմն գլուխը շարժելով ասում.

– Հլե տե՛ս ինչե՛ր ա ըլե աշխարհում է՛ … փառքդ շատ ըլի, աստված ջան, բա էս խի՞ մեզ ըսենց հայվան ես ստեղծել:

– Ա՛ Սոս, ես ընենց եմ մացել, թե դու էդ բաները չիմ (բոլորը) գիդում ես. բա էլ ընչի՞ վարժապետ ես, որ բան չես իմանում, – նկատեց կառապանըչարախնդությամբ:

– Ա, ես ո՞րդիան մանամ, ես հու խալիս (իսկական) վարժապետ չեմ, – խոստովանեց տիրացուն յուր տկարությունը:

– Բա խի՞ ես րեխանց կարդացնում:

– Ընդուր որ կարդացրածս իմանում եմ:

– Ի՞նչ ես կարդացնում, – հետաքրքրվեց Կամսարյանը:

– Ի՛նչ որ ձեռք ա տալիս:

– Օրինա՞կ:

– Օրինակ, Սաղմոս, Պարգև-Մանկանց, Մայրենի լեզու, Ավետարան, Եփրեմխորի…

– Առաջ ո՞րն ես կարդացնում:

– Առաջ «այբ-բենի» տետրը, եդուց ով ինչ գիր բերում ա, նրանից էլ սկսում եմ:

– Ինչպե՞ս, ամեն մեկը մի ջոկ գրքի վրա՞ է կարդում:

– Բա՞:

– Ինչո՞ւ ամենքին մի տեսակ գրքի վրա չես կարդացնում:

– Էդ ո՞նց կըլի: Ընենց մարդ կա, որ տանը Սաղմոս ունի, ընենց մարդ էլ կա, որ Պարգև-Մանկանց ունի, յա չէ, Ավետարան, յա Մայրենի լեզու. բերում ա հու ասում.վարժապետ, քե մատաղ, րեխին էս գիրրը կարդացրու, հազիր տանն ունենք, մին էլ վեր չկենամ գնամ Դիլի, յա Րևան, նոր մեկելանց գիր առնեմ. աղքատ մարդ եմ,կարալ չեմ գրի փող տալ… Ես էլ վեր եմ ունում էն գիրը կարդացնում:

– Հապա քո աշակերտները ոչինչ չե՞ն հարցնում քեզ երկրի, ծովերի կամ այլ այդ տեսակ բաների մասին:

– Պատահում ա, որ հարցնում են:

– Էհ, դու ի՞նչ ես պատասխանում:

– Ինչ որ մանում եմ:

– Իսկ դու բան չես իմ անում:

– Դե չիմացած վախտն էլ տողաշարով (քանոնով) գլխին տալիս եմ հու ասում. «ձենդ կտրի, դասդ սովորի, էդ քու ի՞նչ մանալու բանն ա, որ հարցնում ես». էն ախեղճն էլ գլուխը քաշ ա գցում, գիրը կարդում:

– Այ, քու հերը լիս դառնա, ասիլ վարժապետը դու ես, որ կաս, – նկատեց Օվանեսը ծիծաղելով:

Բայց այս անգամ արդեն Կամսարյանը չծիծաղեց, նա սկսավ մտածել լսածների մասին և տեսավ, որ դրանք շատ ցավալի են: Այս առթիվ գուցե նա մինչև անգամտխրեր, եթե մի փոքր ավելի խորասուզվեր յուր մտածմունքների մեջ, եթե խորհեր այն մասին, թե ի՞նչ թշվառ դրության մեջ պիտի գտնվի մի ժողովուրդ, որիառաջավոր մարդը – տիրացուն, կամ վարժապետը խարխափում է այս աստիճան տգիտության մեջ: Բայց տեսարանների հանկարծական փոփոխությունը նորենգրավեց նրա ուշադրությունը: Օվանեսի կառքը քերում էր այժմ Մայմեխի կատարը և հին Գուգարաց սահմանն անցնելով, մտնում Սյունյաց գավառամասը: Այստեղարդեն հետզհետե նվազում Էին անտառները և սպառում մացառուտը, իսկ դրանց փոխարինում են սիզավետ լեռնադաշտեր և գեղեցիկ մարմանդներ, ուր խոտըգունավորված երփներանգ ծաղիկներով, ծածանում էր կանգնաչափ բարձրությամբ: Լեռնային հովերը խաղում Էին այդ դալարազվարճ մարգերում քաղցր ումեղմաշունչ, իսկ արևի շողերը ոսկեզօծում կանաչը, ոչ թե նրանց ջերմացնելու, այլ փայլեցնելու չափով: Երիտասարդը յուր օրում չէր տեսած այդպիսի ճոխ ծաղիկ ուկանաչ: Նա հիացած նայում էր աջ ու ձախ և ինքնիրեն մտածում.

– «Ափսո՛ս, ինչո՞ւ բնությունը այսպիսի բարձրության վրա է հանել այս հրաշալի արոտները: Մի՞թե գեղջուկի հոտերն ու նախիրը կարող են երբևիցե օգտվելնրանցից»: Բայց հազիվ անցան մի քանի րոպեներ և ահա նա տեսավ, որ հեռվում խոտը շարեշար հարել ու փռել են գետնին ցամաքեցնելու համար:

– «Ուրեմն այս բարձրության վրա էլ մարդիկ են ապրում», – մտածեց նա և իսկույն հիշեց յուր աշխատասեր և ճակատի քրտինքով ապրող ազգակիցներին:

Մի փոքր էլ առաջանալով նա տեսավ խմբակներ մարդկանց ու կանանց, տղաների և աղջկերանց, որոնցից ոմանք լեռնալանջերի վրա, մյուսները` լեռնահովտումկամ ցամաքած խոտն էին հավաքում, կամ սայլերի վրա բարձում, իսկ ավելի փոքրիկները` խաղում ու վազվզում էին կանաչ արոտներում:

Երիտասարդը հետաքրքրությամբ դիտում էր այդ շարժուն բազմությունը և աշխատում ծանոթանալ այդտեղի հայոց տիպերին: Բայց ո՛րքան մեծ եղավ նրազարմանքը, երբ տիրացուն բացատրեց, որ դրանք հայեր չեն, այլ մալականներ – Սեմյոնովկա գյուղից:

Իրավ է, Պետրոսը գիտեր, որ Սեմյոնովկան առաջիկա կայարանն է և Սյունյաց սահմանակից այդ սարերի վրա կարելի էր երևակայել մի փոստային կայարան, բայցմալականի մի բազմամարդ գյուղ նա չէր սպասում տեսնել: Եվ ի՛նչ հարշալի հովիտներ, մարգեր ու մարմանդներ էին շրջապատում այդ գյուղացիներին. ի՛նչ շքեղարոտներ, ի՛նչ հորդառատ աղբյուրներ, որոնց մասին պատմում էին Մոսին ու Օվանեսը: Դա, արդարև, մի լեռնային դրախտ էր:

Երբ նրանք հասան կայարանին, Կամսարյանը հաճույքով սկսավ դիտել ավանը, որ աչքի էր ընկնում յուր լայնադիր փողոցով և նրա ուղղությամբ շինված կոկիկ,մաքուր ու սպիտակ տնակներով: Դրանցից շատերի առաջ գտնվում էին փոքրիկ ծաղկոցներ, ուր նարգիսի ու նարնջածաղկի հետ միասին փթթում էր մայիսյան վարդ,թեպետ հունիսը վերջանալու վրա էր: Տներից քիչ հեռու ձգվում էին բանջարանոցներ, կաղամբի և գետնախնձորի ցանքեր ու արևածաղկի ընդարձակ ածուներ: Ավելիհեռուն տարածվում էին գյուղացիների հարուստ արտերը: Ավանի բնակիչները շրջապատող բնության նման ուրախ, զվարթ և կենդանությամբ լի մարդիկ երևացին:Կամսարյանը սիրով պատասխանեց նրանցից մի քանիսի քաղաքավարի ողջույնին և սիրով էլ կխոսեր նրանց հետ, եթե Օվանեսն յուր ձիերի շնորհքը մալականներինցույց տալու նպատակով, չթռցներ նրանց գյուղի միջով, ինչպես արագաթև թռչունների:

Եվ որովհետև Պետրոսը փափագում էր Սևանը վայրկյան առաջ տեսնել, ուստի Օվանեսի եռանդը չուզեց չափավորել: Նա գոհ եղավ Սեմյոնովկայի վրա մի վերջինհայացք ձգելով և ինքնիրեն մտածելով` «Եթե սա է գյուղ կոչվածը, ապա ուրեմն, կարելի է թե՛ ապրել և թե՛ գործել սրա մեջ»:

Սեմյոնովկայից ճանապարհը սկսում էր փոքր ինչ ցածրանալ, իսկ բնության շքեղությունները նվազում էին: Մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո, երևացինՉիբուխլուի աղքատիկ ցանքերը` հարուստ սևահողի վրա: Կամսարյանը հենց նոր սկսել էր դիտել նրանց և զարմանալ այս տարօրինակ հակադրության վրա, երբ մինոր ու շքեղ տեսարան գրավեց նրա ուշադրությունը: Նրա աչքերի առաջ բացվեցավ հանկարծ մի բաց-կապուտակ դաշտ, որին նա սկզբում հորիզոնը փակող մշուշկարծեց: Սակայն տիրացուի «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց նրան: Նա, ուրեմն, հասել էր Հայաստանի բնության հրաշալիքներից մինին – պատմականԳեղամա ծովակին: Եվ եթե սկզբում չկարողացավ գուշակել, թե յուր տեսածը, իրոք, Սևանն է, նա իրավունք ուներ, որովհետև հեշտ չէր հավատալ, թե լեռների այդբարձրության վրա կարող է գտնվիլ այսքան ընդարձակ մի լիճ, որին, իրավամբ, ծովակ անուն են տվել: Իրավ է, Պետրոսը աշխարհագրությունից գիտեր, որ Անդյանլեռները, Ալպյան ու Զվիցերական բարձրավանդակները շատ այդպիսի գեղեցկություններ ունին, այնուամենայնիվ, նման շքեղություն յուր հայրենիքին հատկացնելըչափազանցություն կհամարեր: Բայց այժմ, ահա՛, նա տեսնում է Սևանը յուր առաջ փռված, տարածված 6 – 7000 ոտք բարձրություն ունեցող լեռների վրա: Եվի՛նչպես չհրճվեր, ի՛նչպես յուր հայացքը չհափշտակվեր նրանով… Կամսարյանը բարձրացավ յուր նստարանից և կառքի մեջ կանգնելով, սկսավ դիտել ծովակի սիրունմակերևույթը, որի կապուտակը շարունակ փոխվում էր` առնելով երբեմն պարզ փիրուզի, իսկ երբեմն գորշ մշուշի գույն, նայելով թե կառքն ի՞նչ ուղղությամբ էրընթանում: Այսպես բավական տեղ նա կանգնած էր կառքում, մինչև որ վերջինս սկսավ մոտենալ Չիբուխլուին: Այստեղից էլ ծովակը թվում էր անշարժ և միապաղաղ:Միայն նրա պայծառ հայելու վրա նշմարվում էին հետզհետե բացկապտագույն ժապավեններ, որոնք հոսանուտի սահմաններն էին ակոսում: Շուտով երևաց ևՍևանի կղզին, որի տեսքը հեռվից թեպետ չոր ու ցամաք, այսուամենայնիվ, Կամսարյանին հետաքրքրեց հուզելու չափ, որովհետև անցյալից հիշեցրեց նրան դեպքեր,որոնք կապ ունեին Սևան անվան հետ և որոնց մասին նա մտածել էր հաճախ:

Մինչդեռ երիտասարդը սրտահույզ դիտում էր կղզյակն ու ծովը և նրանց շրջապատող լեռների տեսարանը, Օվանեսը կանգնեցրեց կառքը և հարցրեց.

– Ա՛ղա, ո՞րդի տես վեր գալ (իջնել):

– Ինչպե՞ս թե վեր գալ, – զարմացավ Կամսարյանը:

– Բա ըստի չե՞ս մնալու:

– Այստեղ ինչո՞ւ մնամ, Չիբուխլու պիտի գնանք:

– Սրանե լավ Չիբուխլու կըլի՞, – նկատեց կառապանը ծիծաղելով:

– Ո՞րը, սա՞, – հարցրեց Կամսարյանը զարմացմամբ շուրջը նայելով:

– Հա՛, ապա՛, սա՛ է մեր գեղը, – հաստատեց տիրացուն ինքնագոհ ժպտալով:

Կամսարյանը հանկարծակիի եկածի նման մի վայրկյան մնաց անխոս, ապա նորեն սկսավ յուր շուրջը նայել, տեսնելու համար այն, ինչ որ գյուղացին «գյուղ» էրանվանում:

Տեղը, ուր կանգ էր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին էր, որ դեղնագույն ժապավենի նման ակոսում էր գյուղամիջի սևահողը: Թվում էր, թե` դա միակ մաքուրտեղն է այն բոլոր տարածության վրա, որ գյուղի շրջագիծն ամփոփում էր յուր մեջ: Վասնզի, մյուս բոլոր տեղերում գետինը ծածկված էր աղբի շերտերով և աթարի(քակոր) փշուրներով, որոնցից նա խանձվել, սև գույն էր առել: Այդ ընդարձակ աղբյուսի վրա` փողոցների փոխարեն, ընկած էին ինչ-որ ծուռ ու մուռ անցքեր, իսկդրանց երկու կողմերում ցրված էին անկարգ ու շեղ ուղղությամբ թմբաձև, հողածածկ բարձրություններ, որոնց մի կողմերը կպած լինելով գետնին, մյուսներըբարձրանում էին խանձաքարերով շինված ցածուն պատերի վրա: Դրանք գյուղացիների տնակներն էին, որոնք սակայն չէին նմանում մարդկային բնակարանների:Որովհետև մեծ մասամբ զուրկ էին պատուհաններից, իսկ ելումուտի համար ունեին մի մի հատ նեղ, ցածուն դռնակներ, որոնցից անցնելու համար պետք էր անշուշտկորանալ: Լույս այդ տնակները ստանում էին երդիկից, որոնցից ամեն կտուրի վրա գտնվում էր մի հատ: Այդ տուն համարվող խորշերից ոչ մեկի առաջ չէր երևումկանաչի նշույլ: Իսկ գյուղի ամբողջ տարածության վրա չկար մի հատ ծառ և ոչ իսկ մի թուփ: Դրանց փոխարեն աչքի էին ընկնում գարշահոտ քակորի բլրակներ,որոնցից ամեն տուն ուներ մի, կամ երկու հատ` փառքով բազմեցրած սեփական բակում, կամ կողքին գտնվող ազատ գետնի վրա:

Գյուղի ընդհանուր տեսարանը այնպիսի տխուր ու վհատեցուցիչ ազդեցություն էր անում, որ Կամսարյանը քիչ առաջ անցած Սեմյոնովկան սրա հետ համեմատելովչէր ուզում հավատալ թե ինքն իսկապես գտնվում է գյուղի մեջ, այն էլ Չիբուխլուի, որի անունն այնքան անգամ լսել էր ճանապարհին: Ուստի յուր տարակուսանքըփարատելու համար երկրորդ անգամ հարցրեց թե` իր՞ոք սա է Չիբուխլուն, թե ոչ:

– Սա՛ա, բա՛: Հրե՛ն, չե՞ս տենում մեր Աստվածածինը. հին եղցի ա, մի քիչ դենն էլ մեր դերի (քահանայի) տունն ա. հրե'ն ինքն էլ մրոքը չալին տալեն ցան ա (աթար)դարսում: Էն կուսինն էլ տանուտերինն ա: Ըստիան էլ մի քիչ որ աշմիշ ըլենք, շենի աղբյուրն ա, լավ ջուր ունի, շա՛տ, Մարալինջի տակիցն ա գալիս: Մի քիչ դենն էլԲալըղչայն ա: Ծովն էլ հու ամեն օր առաջին ա: Մի խոսքով լավ գեղ ա. տեսնելու բաներ շատ ունի, հրեդ ման կգաս կտեսնես:

Կամսարյանը լսում էր տիրացուին և աչքերը մեքենաբար դարձնում դեսուդեն, առանց, սակայն, ուշադրություն դարձնելու նրա ցույց տված տեղերի վրա: Որովհետևայդ վայրկենին նրան զբաղեցնում էր այն միտքը թե` եթե, իրավ, սա է հայ գյուղացու բնակավայրը, ապա հազիվ թե հնար լինի իրեն ապրել այդպիսի տեղ ու գործել:Եվ սակայն, չնայելով այդ կանխահաս վստահության, նա որոշեց մտնել այդ «գյուղ» կոչված ավերանոցը, գոնե որոշ չափով նրան ճանաչելու և ուսումնասիրելուհամար:

Տիրացուի խորհրդով և Կամսարյանի համաձայնությամբ, Օվանեսը կառքը քշեց դեպի տանուտերի տունը: Գյուղի շները, որոնք սովոր էին լռությամբ նայելու խճուղինանցնող ճանապարհորդներին, մեծ աղաղակ բարձրացրին գյուղը մտնել համարձակող կառքի և ձիերի դեմ, համարելով այդ անսովոր մի բան: Տիրացու Մոսին, իբրևծանոթ անձն, յուր սաստող հրամաններն արձակեց շների դեմ, մի քանիսին, մինչև անգամ, հականե հանվանե կանչելով: Աղմկարարները կամաց-կամաց ցրվեցան ևկառքը կանգ առավ տանուտերի տան առաջ:

Թ

– Աղջի, քյոխվեն տա՞նն ա, – հեղինակավոր ձայնով հարցրեց Մոսին` տարօրինակ հագուստներով և գլուխը փաթաթած միջահասակ մի կնոջ, որ կանգնած էրբակում:

Վերջինս առանց ձայն հանելու ձեռքով հովանի արավ աչքերին, իբրև թե դեմքը ծածկել ուզելով, ապա երեսը մի կողմը ծռած, շարժեց գլուխը բացասական կերպով,որ կնշանակեր թե տանը չէ:

– Բա ո՞ւր ա:

Կինը ձեռքի շարժումով ցույց տվավ գյուղի դուրսը, կամենալով հասկացնել, թե հանդումն է: Բայց, միևնույն ժամանակ, գուշակելով որ նորեկը, անշուշտ, հյուր պիտիլինի իրենց, մոտեցավ դռան առաջ խաղացող տղային և նրա բերանով խնդրեց, որ «աղան» շնորհ անե կառքից իջնելու, մինչև որ ինքը մարդ կուղարկե ամուսնուհետևից:

Կամսարյանն իջավ: Մոսին ու Օվանեսը վար առին կառքից նրա իրեղենները: Իսկ մինչև այդ, գեղջկուհին ներս վազեց տուն և բերելով այդտեղից մաքուր գորգ, փռեցսրահում դրված թախտի վրա: Ապա Մոսու միջոցով խնդրելով հյուրին հանգստանալ, ինքն շտապեց հարևաններից մեկին յուր մարդու հետևից ուղարկելու:

Երիտասարդը մի վայրկյան գյուղի յուր վրա արած տպավորությունը մոռանալով, սկսավ հետաքրքրվել նշանացի խոսող կնոջ անձնավորությամբ: Նա նրան սկզբումհամրի տեղ էր դրել: Բայց հետո տեսնելով, որ խոսում է աղայի և ապա Մոսու հետ, հարցրեց վերջինիս` այդ մնջկատակի պատճառը:

– Ջահել կնանիքը անխոս են ըլում ըստեղ, – պատասխանեց տիրացուն:

– Ի՞նչ է նշանակում անխոս լինել:

– Նշանակում ա, որ նրանք չպետք ա իրանցից մենծերի, յա ղարիբ (օտար) մարդկանց հետ խոսան:

– Ինչո՞ւ:

– Ամոթ ա:

– Ինչպե՞ս թե ամոթ է, – զարմացավ Կամսարյանը:

– Բա ջահել կնիկը, որ չանեն (ծնոտը) ցցի իրանից մենծի հետ զրից անի, ամոթ չի՞:

– Չէ, ինչո՞ւ է ամոթ:

– Էս երկրումն ամոթ ա:

– Պատճա՞ռը:

– Ես ի՞մ, վաղուցվա դրած ադաթ (սովորություն) ա:

– Իսկ քեզ հետ ինչո՞ւ էր խոսում:

– Ինձ, միթոմ, մենծի տեղ չի գցում, – պատասխանեց տիրացուն, կարծես վիրավորված:

– Ուրեմն կցանկանայիր, որ քեզ հետ է՞լ չխոսեր:

– Բա խի՞ չի ցանկանալ, մարդ չի՞ ուզիլ, որ իրան պատիվ տան:

– Դա պատի՞վ է:

– Պատիվ ա, բա՛:

Կամսարյանը այս նորությունը լսում էր զարմանալով և չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդ արարածը չխոսե յուր նմանի հետ, կամ թե այդխոսելը համարե ամոթ, պատիվ, կամ անպատվություն: Այսպիսի ըմբռնումներ չէին կարող ունենալ նույնիսկ Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո,համեմատաբար, քաղաքակրթված երկրի բնակիչներ էին, հետևապես և պետք է ազատ լինեին այդպիսի վայրենությունից: Բայց և այնպես փաստը յուր առաջն էր:Նա տեսնում էր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկվա՛ծ աստուծո տված մեծագույն բարիքից – խոսելուազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում էր գյուղի գրագետ մարդը:

Երիտասարդը դեռ զբաղված էր այս մտածությամբ, երբ վերջինս շնորհակալություն անելով նրան` իրեն արած բարության համար, առավ յուր աղքատիկ կապոցը ևհեռացավ, խոստանալով դարձյալ գալ «աղայի» կոչին, երբ սա կհրամայե:

Մի փոքր հետո ներկայացավ կառապան Օվանեսը և խնդրեց նրան արձակել իրեն:

– Ի՞նչ, դու վերադառնո՞ւմ ես, – հարցրեց Պետրոսը:

– Հրամել ես, աղա:

– Մեղք չե՞ն ձիերդ, ինչո՞ւ չես հանգստացնում:

– Հրես գնամ Սիմոնովկումը կորմ կտամ, ընտեղ էլ կհանգստացնեմ:

– Ինչո՞ւ այստեղ չես տալիս:

– Ըստեղ դժվար ա:

– Ինչո՞ւ է դժվար:

– Ապուռ չըկա (կեր), էլածն էլ թանկ ա:

– Իսկ այնտեղ աժա՞ն է:

– Աժան ա, բա՛:

– Ինչո՞ւ է այդպես:

– Ընդուր, որ ըստեղ հայեր են ապրում, ընտեղ մալականներ:

– Այդ ի՞նչ է նշանակում:

– Էդ էն ա նշանակում, որ հայերը աջիղ (տկար) մարդիկ են: Էնքան են կարում վար ու ցանք անել, որ մենակ իրանց ա հերիք գալի: Նրանցից մինը, թե որ էսօր ինձ միկոդ (չափ) գարի ծախի, էգուց ինքը պտի փող տա մալականիցն առնի: Ամա դե մալականը դհե չի. նա համ փող ունի, համ ղոչաղ ա, համ էլ բանի ղայդան (եղանակը)գիտում ա: Վարն էլ ա շատ անում, խոտն էլ ա շատ հարում, նհենց (այնպես) որ, իրան էլ ա հերիք գալի, ուրիշին էլ:

Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանքիների մասին արդեն փոխված էր, կառապանի բացատրություններն էլ պակասը լրացրին: Ուրիշ անգամ գուցե նաուշադրություն չդարձներ այդպիսի խոսքերի վրա, բայց այս անգամ նույնիսկ լուրջ մտածությանց առարկա դարձրեց նրանց: – «Իրավ, եթե մի գյուղ յուրտնտեսական կարողությամբ այնքան է ողորմելի, որ մինչև իսկ մի կառապան դժվարանում է այդտեղ յուր ձիերը կերակրել, մի՞թե սա չի նշանակում, թե նրաբնակիչները այնքան են ծույլ, անհոգ ու անշնորհք, որ նրանց մեջ ապրել ու գործելը ոչ միայն դժվար, այլև անհնարին է…»:

Այսպես մտածեց երիտասարդը և յուր վերջին հետևությունը, փոխանակ նրան տխրեցնելու, ընդհակառակն, պատճառեց մի թաքուն հաճույք, որ բխում էր այննորածին մտքից, թե գուցե տեղական հանգամանքներն ստիպեն իրեն, հակառակ յուր կամքին, դրժել յուր ուխտին: Այն ժամանակ, իհարկե, ինքն այդ բանումմեղավոր չէր լինիլ. չէ՞ որ տված խոսքը նա արդեն կատարել է` հեռանալով քաղաքից և գյուղ գալով: Այժմ ի՞նչ անե, որ գյուղն ինքն է անհնար դարձնում այստեղմնալն ու գործելը… Այսուամենայնիվ, այս մտածությունից առաջացած հաճույքը նա լիովին չվայելեց, վախենալով, թե մի գուցե ինքն սխալվում է` շտապով այդպիսիկարծիք կազմելով, կամ թե գուցե հայ գյուղացին դեռ ունի համակրելի կողմեր, որոնք տակավին անծանոթ են իրեն և որոնց պատճառով թերևս, ինքն ապագայումտանջվի խղճից, եթե այսօր կայացնե մի սխալ որոշում:

Իսկ այդ «որոշո՞ւմը»… Ոչ, նա դրա համար դեռ չի մատծիլ, չէ կարող մտածել… Ի՞նչ, դուք կարծում եք, թե նա անհնարին գտնելով հայ գյուղում ապրելն ու գործելը,կորոշե ձգել ու հեռանա՞լ. ոչ, այդպիսի բան չի անիլ: Դրա նման մի միտք, այո՛, անցավ նրա գլխով, երբ կառապանը խոսում էր, բայց դա միայն մի ցոլք էր, մի չնչինասուպ, որ վայրկենաբար փայլեց յուր մտքի աշխարհի հորիզոնի վրա և անհետացավ: Իսկ այնուհետև նրա հոգու աչքերը դարձյալ մնացին սևեռած այն լուսավորկետին, որի վրա գրված էր հայ գյուղացու բարօրության համար աշխատելու յուր հաստատուն վճիռը: Եվ նա շարունակ կնայե՛ այդ լուսին` ընտրած ճանապարհիցչշեղվելու համար: Իսկ առայժմ… առայժմ կաշխատե ճանաչել գյուղը, նորից լսել, քննել, հետազոտել… Անշուշտ նա դեռ շատ բան չգիտե, և գուցե հենց այդչգիտցածներն են, որոնք նորից պիտի ոգևորեն իրեն… Այսպես էր խոսում երիտասարդ Կամսարյանի երկու «ես» – երից մինը, մինչդեռ մյուսը` կարծես սիրով սպասումէր, որ նոր լսածն ու տեսածը, քննածն ու հետազոտածը հաստատեն դարձյալ այն, ինչ որ կա, ինչ որ մինչ այդ երևան էր եկել…

Այս պատճառով նա հանգիստ սրտով վճարեց կառապանին յուր հասանելիքը և ճանապարհ դրավ նրան:

Շուտով հասավ այստեղ և տանուտերը: Դա միջահասակ, ամրակազմ, խոշոր դիմագծերով, խելացի աչքերով և բարեդեմ մի մարդ էր: Տան պատին հենելով ձեռքնունեցած փոցխը, որով հենց նոր խոտ էր հավաքել դաշտում, մոտեցավ հյուրին, քաղցրաժպիտ ողջունեց և, չնայելով որ նրա ո՞վ և ո՞րտեղից լինելը չգիտեր,այսուամենայնիվ, սկսավ հարցնել նրա առողջությունից, ուղևորության հանգամանքներից և ընդ նմին հայտնել յուր շնորհակալությունը, որ «աղան» պատիվ էր արել`յուր տանը հյուր լինելու:

Կամսարյանն յուր կողմից հարկ եղածը պատասխանեց` հայտնելով նրան յուր ո՞վ և ո՞րտեղացի լինելը և ապա բացատրեց, որ ճանապարհորդելու նպատակով է, որգտնվում է այժմ Չիբուխլուում:

– Մեր գեղից շատերն են ընցնում` էթում Երևան, Հէջմիածին, յա էն տեղից գալում հիջնում Դիլիջան ու ուրիշ յաներ (կողմեր), համա ըսկի մեկն էլ չի կայնում (մնում)էս գեղը: Էս մե ջոկ պատիվ ա, որ արել ես մեզի… խոսեց տանուտերը բայազետցոց բարբառով:

– Ինչո՞ւ չեն մնում, – հետաքրքրվեց երիտասարդը:

– Ընդուր որ մեր կուշտ (մոտ) տենալու զատ չկա:

– Այո՛, ձեր գյուղը շատ խղճուկ բան է, – նկատեց Պետրոսը:

– Հմմեն (ամեն) գեղերն էլ Էսենց ին, – հարեց տանուտերը:

– Սխալվում եք: Քիչ առաջ անցա Սեմյոնովկայի միջով և նա բոլորովին ուրիշ գյուղ երևաց ինձ: Այնտեղ կային սիրուն տներ, լայն և ուղիղ փողոց, ծառեր,բանջարանոցներ, իսկ ձեր գյո՞ւղն… այս ի՞նչ է. կարծես շեն չէ, այլ ավերանոց:

– Ղորդ ա հրամանքդ, Սիմյոնովկում քո ասած հմմեն բան էլ կա, դե ախր էն մալականի գեղ ա, էս խայի:

«Սա էլ նույնն է ասում, ինչ որ կառապանը» – մտածեց Կամսարյանը մի առանձին գոհությամբ և ապա հարցրեց. – ուրեմն հայի գյուղը չի կարող լավ լինե՞լ:

– Դե իմա՞լ (ի՞նչպես) ըլնի լավ. գեղ ա է՞լի, գեղ դհա (ուրիշ կերպ) իմա՞լ կըլնի:

– Հեր օրհնած, Սեմյոնովկան էլ գյուղ չէ՞:

– Հրամել եք, գեղ ա:

– Էհ1, նա ի՞նչու է լավ:

– Ասի է՞լի, ընդուր, որ մալականի գեղ ա:

– Ուրեմն, որ հայի լիներ, պետք է վատ լիներ:

– Հալբաթ որ (իհարկե):

– Ինչո՞ւ:

– Ընդուր, որ խայն հմմեն բանի մեջ անշնորք ա:

– Ուրեմն, հայոց գյուղերն ամեն տեղ էլ նման են ձերինին:

– Խա, Էդենց ա:

– Ամեն տեղ էլ այսպես չո՞ր, ցամա՞ք, ծուռումուռ փողոցներո՞վ, հողե տնակներո՞վ, կեղտոտ բակերո՞վ:

– Խա, հրամել եք:

– Եվ չի՞ գտնվիլ հայ գյուղ, որ ծառազարդ լինի, ուղիղ փողոցներ, սիրուն տներ, այգիներ, ծաղկանոցներ և այլ այս տեսակ բաներ ունենա՞:

– Ի՞նչ ասեմ. կըլնի որ պատայի խարիրի (հարյուրի) մեջ մե խատ, համա էն էլ հրամանքիդ ասածի նման չըլնի. ծուռումուռ բաներ շատ կըլնի: Ի՞նչ ասեմ, կպատայի,որ ըլնին էլի նենց գեղեր, որ բակերի մեջ մի քանի խատ ծառ ըլնի, յա բոստան, յա մե պստիկ բախչա, համա տներն ու քուչեքն ինենց կըլնի` իմալ մերն ա: Ես շատտեղեր եմ հելե, շատ խայի գեղեր եմ տեսե, մերնից փսերն (վատերը) էլ շատ կան:

Այս տեղեկությունները կարծես դյուր էին գալիս Կամսարյանին, որովհետև նա նրանց մեջ տեսնում էր հաստատությունն յուր այն կարծիքի, թե անհնար է գյուղումապրել ու գործել, ուստի շարունակեց հարցուփորձը:

– Այսուամենայնիվ, տանուտեր, դու գուցե կարողանաս ավելի ճիշտ պատճառն ասել, թե ինչո՞ւ մալականի գյուղը գեղեցիկ և մաքուր է լինում, իսկ հայինը տգեղ ուկեղտոտ: Անկարելի է, որ դրա պատճառը հայի անշնորհքությունը լինի. մի՞թե բոլոր գյուղերումն էլ հայերն անշնորհք են:

Տանուտերը մի վայրկյան մնաց լուռ և չգիտեր ի՞նչ պատասխանել: Հետո կարծես նոր գյուտ անելով, բացականչեց.

– Ախպեր, խայի գեղն կեղտոտ չըլնի, իմա՞լ ըլնի, խայի գեղցու ցավը, դարդը մե չէ, երկու չէ, որ թորգի (թողնե) ու հիստակութենի ցավը քաշի: Ախար նա իսկիանշնորք էլ չէ, թեկուզ էդ անունը տվի քեզ հառաջ: Նա մալակնից էլ ա շնորհքով. իրա մեկել դրկեցից էլ: Խայի գեղցու ցավն էն ա, որ մեջը մարդ չըկա, մեջքին դայաղ(նեցուկ) տվող չըկա. ինչ որ աթաղան, բաբաղան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց էլ անում ա, ինենց էլ ապրում ա: Քարճինի ծառ (վայրի տանձի) տեսած կա՞ս,Էն որ մեշեն ա հլնում. Էն որ թորգեն (նրան որ թողնեն), խարիր տարի կապրի, հմեն վախտ էլ պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճին կըտա, համա թե մե բարի ձեռնրա ճղերը կտրի ու վրեն պատվաստի մալաչի դալար շվիր (շյուղ), կտենաս մի Էրկու տարուց ետո էդ քարճինի ծառը մալածի տանձեր կբերա, խամով, խոտով ուկերածդ վախտն էլ բերնիդ ջուրը կերթա: Մեր գեղցին էլ որ կա, մեշի ծառ ա, քոթուկը (բուն) խաստ, քոքերը (արմատները) ղայիմ, համա բարը (պտուղը) քարճին ա.մե ուստա ձեռ ա պետք, որ ճղերը կտրի, վրեն պատվաստ անի, կուզես մեղրիկինի, կուզես գյուլ-աբի, էն վախտն էլ ընդու բարն էլ էն կըլնի, ինչ որ պատվաստելիս,խամով, խոտով սիրունութենով: Մալականը որ կա, պատվաստած ծառ ա, ո՞րն ա ընդու պատվաստող, չիմ գինա, ամա տեսնում ենք բարը խամով ա: ՀենաԳյանջույանն էլ նեմեցներ կան, ընդոնք էլ մալականներից են շնորքով, երևում ա ընդոնք էլ են պատվաստ արած, ընդուր որ ընդոնց արած բաներն էլ են ղայդով(կարգին) լավ, ընդոնց գեղն էլ ա թամուզ-հիստակ, ծառով լիքը, վարժատունը մեջները, ժամն (եկեղեցի) էլ պայծառ, բոստան ու բախչեն դեմներն… Մեր դեզը ըդենցբաներ չըկան… ընչի՞, ընդուր որ էն օր, ո՞ր օրվանից աստված մի ծառ ա տնկե, անունը խայի շինական դրե, էն օրվանից դեսը էդ ծառի ճղերին մի ճղադող (հոտոց) չիդիպե, խազար տարի ումբր ա քաշե (ապրել ա), խազար տարվա բարը հմմեն վախտ քարճին ա հելե ու քարճին: Մալականը ինչ վախտ որ ուզում ա գեզ քցի, յա թե չէիր խամար շենլիկ շինի, մեկ էլ տենում ես հմմեն յանից մարդիկ են բսնում, ասում են, բարեկամ, էս էսենց շինա, էն ընենց շինա, յա ծուռ ա, դրըստի, էն պստիկ ա,ջոջացրու (մեծացրու), մե խոսքով, խորուրդ են տալում, խելքում-խրատում, գլխու քցում: Մալականն էլ բարի խրատն ընդունում ա, չգիտցածը սովրում, ու բանըանում ինենց, որ աստծուն էլ ա դուր գալում, բանդին (մարդկության) էլ: Համա խայի շինականը շենլիկ չէ՛, թեկուզ ժամ էլ քցի, ըսկի եմ վախտ մե մարդի էրես չիտենա, որ մե բարի բան սովրցնի, մե դրուստ ճամբաղ նըշանց տա, ծռի զարարը (վնասը) ու դրըստի օգուտը խասկցնի էդու խամար էլ իմալ հինքն կարցե, ինենց էլարե, ինչ խելքն կտրե, էն էլ շինե, է՛հ, ընդուր գիտցածն էլ հելե էն ա, ինչ որ տենում ես, ընդուր իմա՞լ մեղենք (մեղադրենք):

Կամսարյանի գլխին կարծես ջուր մաղեցին: Յուր հարցին նա չէր սպասում այդօրինակ պատասխան: Դա, իսկապես, դատապարտության մի վճիռ էր, որ տանուտերըկարդաց յուր երեսին: Ախար չէ՞ որ այն ամենը, ինչ այդ գյուղացին ասաց, հայտնի էին իրեն վաղուց: Չէ՞ որ հենց իրենց ընկերական ժողովներում հաճախ այն միտքնէր արծարծվել, թե հայ գյուղացին տգետ, հետամնաց, հետևապես և թշվառ է մնում այն պատճառով, որ բոլոր յուր կյանքում զուրկ է մնում առաջնորդից, սրտացավխորհրդատուից, բարի օրինակից: Լինեին դրանք և նա կազատվեր դարերի ընթացքում յուր վրա բռնացող ճակատագրական թշվառությունից: Արդ, ինքը եկել էր այդառաջնորդը, այդ խորհրդատուն լինելու: Ինչո՞ւ էր, ուրեմն, երկար ու բարակ տանուտերին հարցուփորձում: Չէ՞ որ նրա համար, որ յուր դրած ուխտն այժմյանիցարդեն ծանր էր թվում իրեն և նա նրանցից կամենում էր խուսափել… Մի՞թե ամոթ չէր այդ:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
30 июня 2017
Объем:
190 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468205
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают