Читать книгу: «Առաքյալը», страница 10

Шрифт:

Եվ սակայն որքա՛ն շատ կային այդպիսի թողված ու լքված տներ և ընտանիքներ. որքա՛ն շատ բան կարելի էր անել դրանց համար: Եվ նա երևակայեց, թե ի՞նչ կլիներայսօր խեղճ Սայու դրությունը, եթե ինքը, բախտի բերմամբ, չհանդիպեր այստեղ, չզսպեր Խոջայի ավարառության տենչը, չպաշտպաներ անզոր, անօգնականգյուղացուն… Ապա նա հիշեց տիրացուի դպրոցը, երեխաներ կրթելու և ուսուցանելու վայրենի եղանակը և միևնույն ժամանակ, Մոսու իրավացի դիտողությունը թե` «երբ ցորեն հաց չկա, պետք էր քաղցածին տալ գոնե ճաթ, որպեսզի նա սովից չմեռնի»: Վերջը նա մտքով փոխադրվեց Սևան, հիշեց նրա անշարժ ու քարացածդրությունը, աբեղայի բողոքը, նրա երկար զրույցները, հայտնած ցանկությունները և անապատը վերակազմելու ու պայծառացնելու նկատմամբ նրա առաջարկածմիջոցները:

Այս ամենը հիշելուց և դրանց վերաբերմամբ երկար մտածելուց հետո, երիտասարդը եկավ այն եզրակացության, թե անհրաժեշտ է աշխատել հնարավոր դարձնելգյուղում ապրելն ու գործելը…

Այդ վայրկենին նորեն լուսինը բացվեցավ և պայծառ լուսով երկիրը ողողելով, երևան հանեց գեղեցիկ ծովակն ու շրջակա լեռները և դրանց հետ միասին… Չիբուխլուիչոր, գծուծ պատկերը, յուր գետնին կպած տներով, յուր աթարի դեզերով…

Երիտասարդը նայեց յուր շուրջը, զգաց դարձյալ մի անհաճո անհանգստություն և չկամենալով, այլևս դրա մասին մտածել. իջավ ներքև:

Մի քառորդ ժամից նա Մորփեոսի գրկումն էր:

ԺԵ

Կես գիշեր էր: Խոր ու քաղցր քնի մեջ Պետրոսն իհարկե չէր տեսել թե ի՛նչպես հորիզոնը փակող սև ամպերը բարդ-բարդ վերանալով լուսինը ծածկեցին և ապահետզհետե թանձր մառախուղը երկրի երեսը պատեց: Քիչ հետո սկսավ շաղել թեթև անձրև, որն ապա գնալով սաստկացավ ու հորդացավ և մեծ աղմուկով սկսավբաց գետինն ու տան կտուրը ծեծել: Հովը, որ երեկոյան մեղմ էր ու քնաբեր, այժմ զորացել, փոխվել էր քամու և ուժգին շառաչելով փոթորկում էր անձրևը և հաճախնրա հոսանքն ուղղում դեպի սրահն, ուր թախտի վրա, քաղցր քնի մեջ հանգչում էր այդ վայրկենին քաղաքացի հյուրը:

Երկա՛ր անձրևը ծեծում էր դուրսը, երկա՛ր օդի մեջ շառաչում քամին, և սակայն Պետրոսը քնած էր հանգիստ և չէր զգում նույնիսկ ցրտությունը ցողի, որ քամինհաճախ շաղում էր յուր դեմքին: Բայց, ահա, հանկարծ ճայթեց մի որոտ. Մարալինջի և Ահմանկան բարձունքը դողդողացին և անձրևի շառաչը, կարծես,կրկնապատկվեց: Երիտասարդը վեր թռավ և սարսափով տեսավ ոչ միայն օդի մեջ մրրկող հեղեղը, այլև այն, որ յուր անկողնի երեսը թրջված է բոլորովին: Բացի այդ,նրա վրա տեղ-տեղ կտուրից ծորում է անձրևաջուր:

Անակնկալ պատահարից շփոթված Պետրոսը վեր կացավ տեղից և կամենում էր տան դուռը ծեծել ներս մտնելու համար, բայց մտածելով, թե այդտեղ տանուտերըքնած է կնոջ և երեխայոց հետ, անհարմար տեսավ զարթեցնել նրանց: Բայց ի՞նչ անել, չէ՞ որ անհնար էր գիշերն անցնել անձրևի տակ: Իսկույն նա մտաբերեցփոքրիկ սենյակը, որ կից էր ախոռին, և առանց երկար մտածելու, բացավ դուռը և անկողինը հավաքելով մտավ ներս:

Ախոռի սուր, անախորժ հոտը, տոգորված ավելի ևս անախորժ ջերմությամբ, դիպավ նրա քթին, բայց այժմ արդեն ժամանակը չէր թերություններ քննելու: Պետրոսինհարկավոր էր մի ծածկարան անձրևից պատսպարվելու համար և նա, ահա, գտել էր այն: Շտապ-շտապ փռելով անկողինը այդտեղ գտնվող թախտի վրա, նա դուռըփակեց ու պառկեց, կարծելով թե պիտի քնե: Բայց չանցավ քառորդ ժամ և ախոռից փչող հոտը սկսավ անհանգստացնել նրան: Նա բացավ սենյակի դուռը և նորենպառկեց: Այժմ որովհետև դրսից եկող թարմ օդը շոյում էր նրա դեմքը, ուրեմն, կարող էր քնել: Երիտասարդը փակեց աչքերը և աշխատեց մտածություններըհեռացնել իրանից, լավ իմանալով, որ քնել կարողանալու համար, ամենից առաջ ուղեղը պետք է քնացնել: Բայց այդ էլ չօգնեց: Որովհետև չէր անցել դեռ կես ժամ,որ նրան սկսան անհանգստացնել լվաները, որոնք հողե հատակ ունեցող և, մանավանդ փակ պահվող այդպիսի տեղերում վխտում են ամառը: Երիտասարդն սկսավշուռ ու մուռ գալ, աջ կողմի վրա պառկել, ձախի վրա փոխել, երբեմն էլ անկողնից ելնելով` շապիկը հանել ու թափ տալ, բայց իզուր: Արյան ծարավի այդ լվաները,որոնք տավարը գոմից հեռացնելուց հետո զրկված էին բավարար կերակրից, վաղո՛ւց, շատ վաղո՛ւց սպասում էին այսպիսի մի համեղ որսի, այն էլ ի՛նչ որս…քաղաքացի, մաքրակենցաղ… Լվաներն, իհարկե, չգիտեին, օր Կամսարյանը համալսարանական է և իրավաբան, այդ պատճառով ծծում էին նրա արյունըանգթաբար, առանց դատավորից կամ դատաստանից վախենալու:

Այսպես անցան մի երկու ժամեր, բայց ի՛նչ ժամեր… պետք էր Կամսարյանի տեղը լինել` հասկանալ կարենալու համար թե, որպիսի՛ տանջանքի ունահատակության ժամեր էին դրանք: Եվ եթե դուք, ո՛վ համալսարանական ընկերներ, որոնք ոգևորվող Կամսարյանի խոստումը լսելուց նրան ծափահարել ևձեռքերի վրա օդն էիք բարձրացրել, գտնվում լինեիք այդ վայրկենին նույն հոտած ախոռին կից սենյակում և տեսնեիք նրա անլուր տանջանքը, անպատճառ կասեիք, – թո՛ղ եղբայր, ի՞նչ ես տանջում քեզ… վեր կաց, հավաքիր իրերդ, գնա այնտեղ, ուր մարդիկ ապրում են իսկական մարդո՛ւ և ոչ անասունի նման:

Բայց թե ի՞նչ էր խոսում ու մտածում այդ միջոցին ինքը Կամսարյանը, այդ մասին լավ է լռել, որպեսզի եթե երբևիցե նման ոգևորությամբ վառվին ուրիշերիտասարդներ, նրանց անծանոթ մնա առաջին ոգևորվողի հուսահատ տրտունջը:

Անտանելի ժամերի հետ միասին, վերջապես անցավ և անձրևը, դադարեց քամին և աղոթարանն սկսավ հետզհետե պարզվիլ ու բացվիլ:

Կամսարյանը որոշեց դուրս գալ յուր տանջարանից: Բայց որովհետև սրահի առաստաղից դեռ կաթկթում էր ջուրը և, հետևապես, նրա տակ պառկել անհնարին էրուստի կիսով չափ հագնվելով, նա դուրս եկավ սրահը և այդտեղ դրված թախտը մի կերպ քաշելով տարավ բակը, ուր օդը թարմ և մաքուր էր: Ապա անկողինն էլներսից հավաքելով մի լավ թափ տվավ, որպեսզի անամոթ լուերին հալածե և նորեն փռելով թախտի վրա, մեջը մտավ ու պառկեց: Դրսի թարմ օդն ու կրածնեղություններից զգացած հոգնությունը շուտով քուն բերին երիտասարդի աչքերին:

Խաղաղության հրեշտակը շատ անգամ անգործությունի՞ց, թե որոշ նպատակով, յուր խնամքին հանձնված մահկանացուների հետ կատակներ է անում: Նա ծանր ուզարհուրելի երազներ է տալիս նրանց, որոնք արթնության ժամանակ շրջապատված են լինում կյանքի դյուրություններով և ընդհակառակն, հեշտալի ու քաղցրերազներով գգվում է նրանց, որոնք արթնության միջոցին գտնվում են ծանր ու անհամբույր վիճակում:

Մեր Կամսարյանին էլ նա անուշ քուն տալուց հետո, տարավ հանկարծ Բորժոմ:

Օ՛հ, ի՛նչ երջանիկ հակադրություն: Առավոտ է: Փառաշեն վիլլայի պատուհանները ողողված են արևի պայծառ շողերով, բայց բաց կանաչ մետաքսյա վարագույրը չէթողնում, որ նրանք թափանցեն ննջարանը, ուր այդ վայրկենին Պետրոս Կամսարյանը` անկողնու մեջ նստած, առավոտյան թեյն է վայելում: Նա այդպես սիրում էրանել, երբ օրը կյուրակի էր և յուր գործը ոչ այլ ինչ, եթե ոչ հագնվել և ժամը 12-ի մոտ ելնել այցելության: Կանաչ վարագույրի ստեղծած փափուկ ու քնքուշ լույսըգգվում է ննջարանի հարուստ զարդարանքը այնպիսի գույներով, որ կարծես թե նրանց վրա նայում ես երփներանգ ծիածանի միջից: Ամեն տեղ պերճություն, թավիշու կերպաս. ամեն տեղ ընտիր ճաշակի նրբություն… Իսկ երիտասարդի անկողի՞նը. դա կոմֆորտի վերջին խոսքն է: Մահճակալն ամբողջովին ձուլված է բրոնզից ևզարդարված ոսկեքանդակ փղոսկրով: Նրա հատակն ուռցրել են փափուկ, փետրալից օթոցներ, որոնք ծածկված են ձյունի պես սպիտակ սավանով, իսկ գեղեցիկվանդակազարդ սնարը` կիսով չափ փակում են աղվափետրով լի բարձեր` ծածկված նուրբ կտավով և զարդարված ծակոտկեն ժանյակներով (կրուժևա): Թեթևբեհեզից կարած և շքեղ մետաքսով երեսած վերմակը, որ այժմ կիսածալ ընկած է մի կողմ, լրացնում է կազմածքը հարուստ անկողնի, որի մեջ նստած էերիտասարդը` ճենապակյա ոսկեզօծ գավաթը ձեռին: Մահճի առաջ դրված փոքրիկ նգույրի վրա գտնվում են սեր, կարագ, ընտիր շաքարահացեր: Երիտասարդըվայելում է, և միևնույն ժամանակ, խոսում յուր մոր հետ այն մասին, թե ինչպե՛ս ինքը հիմարություն էր արել «կռոների» երկիրը գնալով և այնտեղ անլուրտանջանքների ենթարկվելով: Լիդիա Պավլովնան կարեկցում էր որդուն և, միևնույն ժամանակ, աշխատում, որ յուր քնքուշ հոգատարությամբ մոռացնել տա նրանկրած նեղությունները:

Բայց տեսարանը փոխվում է: Բնության ու արհեստի շքեղություններով զարդարված «Հանքային» պարկում, կարկաչահոս Բորժոմկայի ափին, ծառերով հովանավորմարմանդի վրա խմբված է ամառանոցաբնակ տիկնանց, երիտասարդների ու երիտասարդուհիների մի փայլուն բազմություն, որի մի մասը կրոկետ է խաղում, մյուսըզվարճախոսում է, իսկ իրեն` Կամսարյանին շրջապատողները ճառում են բարձրի, գեղեցկի և վսեմի մասին… Հանկարծ մի սիրուն, արծաթահնչյուն ձայնառաջարկում է բազմությանը` թողնել խաղերն ու զրույցը և կատարել մի զբոսանք, անցնելով Բորժոմկայի յոթ կամուրջները: Ամենքն համաձայնում են, որովհետևառաջարկողը գեղանի Ադելինան է, փայլո՛ւն բազմության այդ վայրկենի թագուհին… Եվ խմբակն իսկույն բաժանվում է զույգ-զույգ, եռյակ կամ քառյակ մասերի,որպեսզի ալլեաներով ու նեղ կամուրջներով անցնելու ժամանակ իրար չխանգարեն:

Կամսարյանն, ի հարկե, յուր թևն է առել չքնաղ Ադելինային, որ այդ վայրկենին քնքուշ էր ավելի, քան գարնան վարդը, գրավիչ ու քաղցրաբույր, քան ծաղկոցիշուշանը և սիրախոս ու գեղաձայն, քան այգածին սոխակը:

Խմբակի մասերը դիմում Էին առաջ խոսելով, ճչալով, կամ ուրախ կարկաչելով, երբեմն իրար միանալով, իսկ հաճախ անջատ քայլերով: Չորրո՞րդ թե հինգերորդկամուրջն Էին անցնում, երիտասարդը չէր հիշում, և ահա խիտ ծառերի մի սիրուն պուրակ շրջապատեց նրանց: Մի վայրկյան նրանք տեսան իրենց միայնակ և կանգառին հովանավոր ծածկարանի մեջ:

Գեղանի կույսի լուսավառ հայացքը սևեռվեց երիտասարդի սիրահույզ աչերին և վարդագույն շուրթերը ժպտի աննման ծիածանի միջից, շշնջացին կիսաձայն.

– Ինչո՞ւ այդքան ուշացար… Եթե գիտենայիր թե որքա՛ն անձկությամբ էի սպասում քեզ… որպիսի՛ կարոտով, իմ օրերն անցնում…

Եվ շուշան բաղուկները պատեցին իսկույն պարանոցը երիտասարդի, որ գրկեց նրան քնքշաբար և սեղմեց կրծքին մեղմով… Հրատապ շուրթերը հանդիպեցին իրար ևարքայությունը մի վայրկյան իջավ երկրի վրա…

Հանկարծ մի ահավոր գոռոց շրջապատը թնդացրեց: Երիտասարդը վեր թռավ: Առաջին բանը, որ աչքին զարկավ, աթարի դեղն էր, որի շուրջն անձրևը գոյացրել էրտիղմի ընդարձակ ճահիճ… Սա ուրեմն դարձյալ չարաբաստիկ Չիբուխլուն էր: Բայց ի՞նչ գոռոց էր այն, որ զարթեցրեց երիտասարդին յուր անուշ քնից ու երազիարքայությունը փոխեց իրական դժոխքի: Դա խանդակաթ բառաչն էր տանուտերի այն կռվի, որին Սալբին կթելուց հետո բաց էր թողել յուր հորթին մոտենալուհամար, իսկ անմիտ անասունը չհամբերելով այնքան, որ հասնի հորթուկին, շտապել էր ճամփի կիսից յուր զվարթ ձայնով ավետել նրան յուր գալուստը, առանցմտածելու, թե այդտեղ քնած է Կամսարյանը, որ անուշ երազ է տեսնում:

– Фу, что за безобразие, – բացականչեց երիտասարդը, այս անգամ արդեն ռուսերեն, և բարձրանալով տեղից, սկսավ շուտ-շուտ հագնվիլ: Երբեք գյուղն ուգյուղացին այնքան զզվելի չէին երևացել Պետրոսի աչքում, որքան այս վայրկենին: Այդ պատաճռով հենց որ տանուտերը երևաց, նա դիմեց նրան դժգոհությամբ.

– Ի սեր աստուծո, տանուտեր, մարդ ղրկիր Սեմյոնովկա, որ շուտ տրոյկա բերեն (սայլակ), ես մինչև երկու ժամը պիտի ճանապարհվեմ անպատճառ:

– Տրոյկը ուր որ ա, էս ա կխասնի, ես իրիկվան եմ ապսպրե… – ասաց տանուտերը և սկսավ հարցուփորձել, թե ինչպե՞ս է պատահել, որ նա քնելու թախտը դուրս էբերել բակը, կամ անձրևի ժամանակ ո՞րտեղ է պատսպարվել:

Պետրոսը պատմեց յուր գլխին եկածը դժգոհությամբ լի խոսքերով, որոնք ծանր ազդեցություն արին տանուտերի վրա: Սա անկեղծ ցավ հայտնեց, որ չէ իմացելանձրևի գալը, ապա թե ոչ կարող էր հենց ներսի տանը քնելու տեղ պատրաստել երիտասարդի համար: Շատ բարկացավ նաև Սալբիի վրա, որ բաց էր թողել«անիծուկ կովը», իսկ սա յուր բառաչով խանգարել էր «աղի» անուշիկ քունը:

Հենց այս զրույցի և բացատրությանց ժամանակ լսվեցավ հեռվում փոստային սայլակի զանգի ղողանջը:

– Հրեն տրոյկը գալում ա, – ավետեց տանուտերը:

– Այդպես շո՞ւտ, – զարմացավ Կամսարյանը և ուրախանալով, որ վերջապես ազատվում է նեղություններից, յուր սրտում հաշտվեցավ բոլոր անցածի հետ,մոռանալով թե՛ անձրևը, թե՛ լվաները և թե՛ կովի բառաչը:

Շուտով հասավ սայլակը` եռալուծ ձիաներով:

– Տոնակա՛ն, դո՞ւ ես էկե, – հարցրեց տանուտերը ծանոթ կառապանին:

– Ես եմ եկել, բա ըսկի կթողա՞մ, որ իմ աղին ուրիշ մարդ տանի՞, – ասաց կառապանը վստահությամբ, չնայելով որ տանելիք աղին առաջին անգամն էր տեսնումյուր կյանքում:

– Ինչպե՞ս է, որ այդպես վաղ ես եկել, – հարցրեց երիտասարդը:

– Բա ըսկի կը եդանա՞մ: Խոջա Միրզեն 6 շահի բաշխեց, ասավ` Տո՛նական քե տենեմ, ռավոտը ծեգը ծեգին Չըբըխլվում:

– Խոջան ի՞նչ ունի այս գործում, – զարմացավ Պետրոսը:

– Ինենց ա, իրիգվան Խոջի խետն եմ ապսպրե, – բացատրեց տանուտերը:

– Եվ նա քեզ վեց շահի բաշխե՞ց, – հետաքրքրվեցավ երիտասարդը:

– Բաշխեց, բա՛: Ասավ, Տո՛նական, ընենց արա, որ էսօր ճաշի վախտը աղին հասցնես Դիլի: Րևում ա լավ բարեկամդ ա, քե համար հոգում ա:

Երիտասարդը չպատասխանեց: Նա մտածում էր այն մասին, թե ինչպե՞ս ժլատ ու գծուծ վաշխառուն սիրով զրկվել է յուր 30 կոպեկից, միայն այն պատճառով, որիրեն (Կամսարյանին) իբրև վնասակար մարդու, մի փոքր ավելի վաղ հեռացնե գյուղից: Այս մտածմունքը, սակայն, փոփոխություն չառաջացրեց երիտասարդիորոշման մեջ: Նա սիրով սկսավ յուր իրեղենները կապկպել, որի ժամանակ մի փոքր տարակուսեց միայն բերած գրքերի մասին, չիմանալով թե` ինչ անե նրանց,որովհետև տեսնում էր թե անօգուտ է այլևս այդ ծանրոցքը տանել Թիֆլիս, և այս գուցե այն պատճառով, որ չէր ուզում այնտեղ, յուր աչքի առաջ ունենալ այնպիսիիրեր, որոնք հիշեցնեին նրան յուր «առաքելության» պատմությունը:

Շուտով մի գեղեցիկ միտք փարատեց նաև այդ մտմտուքը: Նա հիշեց, որ բողոքարկու աբեղան գրքեր էր խնդրել իրենից: – Արի՛ այս կապոցը ղրկեմ նրան, և սակլինի մի գեղեցիկ նվեր, – մտածեց երիտասարդը և գրքերի կապոցն առանձնացնելով, խնդրեց տանուտերին, հավատարիմ գնացողի ձեռքով հասցնել այնաբեղային: Թե ի՞նչ օգուտ պիտի քաղեր վերջինս Маркс-ի «Полный курс охоты» և Освальд-ի «Ляговая собака» գրքերից Սևանի տկլոր կղզում, դրա համար Պետրոսըավելորդ համարեց մտածել:

Մի ժամից արդեն ամեն ինչ պատրաստ էր: Երիտասարդը կամեցավ վարձատրել մի բանով հյուրասեր տանուտերին, բայց վերջինս բացե իբաց մերժեց ընդունելորևէ վարձատրություն, ասելով թե` յուր պարտքն էր պատվել աստուծո հյուրին, եթե նույնիսկ ամիսներով նա ապրեր յուր տանը: Միայն շատ երկար թախանձելուցհետո, Պետրոսը կարողաց՜ավ մի թղթադրամ խրել հյուրընկալի ձեռքը, իբրև հագուստի նվեր Սալբիի և երեխայոց համար:

Արևը մի չվան բարձրացել էր Մարալինջից, երբ Կամսարյանն յուր սրտագին շնորհակալությունը հայտնելով տանուտերին և նրա կնոջը, ողջունեց նրանց վերջինանգամ և բարձրացավ սայլակը: Տոնականը մի զորավոր բացականչությամբ խրախուսեց ձիերին և նրանք աշխույժով սլացան դեպի խճուղին:

Այստեղից Սեմյոնովկա և այնտեղից Դիլիջան ուղևորությունն անցավ հաջող և առանց պատահարների: Գիշերվա հորդ անձրևից հետո եղանակը հրաշալի էր, օդըթեթև ու կազդուրիչ, իսկ բուսականությունը` զվարթ և փայլուն: Կամսարյանին թվում էր թե Սեմյոնովկայից մինչև Դիլիջան տանող ճանապարհը, անշուշտ, յուրկյանքի վրա պիտի ավելացնե մի ավելորդ տարի: Վասնզի այդ հովաշունչ ժամերին Մայմեխի թավշապատ լանջերի վրա, նրա թավուտների և անտառների մեջխաղում էին այնպիսի հովեր ու սղոխներ, տոգորված կանաչի և ծաղկանց բուրմունքով, որ ամեն անգամ շունչ քաշելիս, նրան թվում էր թե շունչի հետ միասին մտնումէ յուր թոքերը ոչ թե օդի ալիք, այլ կենսատու պալասան…

Դեռ կեսօր չէր, որ Կամսարյանը հասավ Դիլիջան: Մինչև այստեղ նա շարունակ աշխատել էր չմտածել այն ամենի մասին, ինչ որ կարող էր յուր տրամադրությունըխանգարել: Նա ջանացել էր մանավանդ, որ գաղափարական «ես» – ը չարթնանա և հիմար բաներ չշշնջա յուր ականջին, – «Այսպես պիտի լիներ… ուրիշ կերպ չէրլինի… որովհետև հնար չկա…» – այս դարձվածներով էր օրորել նա այդ «ես» – ին և նրա խիղճը քնացրել: Բայց Դիլիջանում նա հիշեց հանկարծ Թարսաչայիկայարանի վերակացուին, հայոց նախկին «գյուղական ուսուցչին» և արդի «չորքոտանիների վարժապետին»:

«Ի՛նչ պատասխան պիտի տամ նրան, եթե հարցնե թե ինչո՞ւ վերադարձա»… – մտածեց Կամսարյանը և տեսավ, որ հարցը բավական լուրջ է:

Ավելի լավ է թողնել փոստի սայլակը և գնալ, մասնավոր կառքով… մտածեց նա և այդպես էլ արավ: Փոստի կայարանում ճանապարհորդներին դյուրություն տալուհամար հարմարեցված էր ճաշարանի նման մի բան: Այդտեղ երիտասարդը կուշտ նախաճաշ արավ և ապա մասնավոր մի կառք վարձելով, շարունակեց յուր ուղին:

Այժմ նա դարձյալ ոչինչի մասին չէր մտածում և զբաղված էր դիտելով ճանապարհի նոր հանդիպող տեղերը, կամ լեռների ու ձորերի այն տեսարանները, որկարծում էր թե գալիս ժամանակը չէր նկատած: Միայն թե Աղստևի կամուրջին մոտեցած ժամանակ նա մի վայրկյան մտածեց այն մասին, թե երբ կառքը կմոտենաԹարսաչային, ինքը կհրամայե կառապանին, այնպես արագ անցնել կայարանի առջևից, որ «չորքոտանիների վարժապետը» մինչև իսկ չի որոշիլ թե` ո՞վ է նստածկառքում: Եվ այս մտածմունքի մեջ նա ձեռքը տարավ ծոցը, որպեսզի պորտսիգարը հանե. սակայն նրա փոխարեն դուրս ելավ դրաձյալ չարաբաստ Note-երի տետրը,որն այս անգամ արդեն ատելի լինելու չափ անհաճո երևաց նրան: Առանց երկար մտածելու` երիտասարդը շպրտեց այն կամուրջի վրայից դեպի շառաչող գետը:

Ոսկեզօծ տետրակը փայլեց մի վայրկյան արևի առաջ և անհետացավ Աղստևի տխրակարկաչ ալիքներում…

ԺԶ

Թիֆլիս հասնելով Կամսարյանը զարմացավ, երբ ծառան հայտնեց թե Կիրիլ Կարպիչը մի օր առաջ գնացել էր Բորժոմ: Իբրև սկզբունքի տեր վաճառական, նա յուրօրերը չէր զոհում զվարճության: Ի՞նչն էր ուրեմն պատճառը, որ նա այս անգամ բացառություն էր արել. – «Մի գուցե մերոնցից մեկը հիվանդացել է» մտածեցՊետրոսը անհանգստությամբ: Բայց երբ ծառան հայտնեց թե` «աղան գնացել է նրա համար, որ էգուց, աղջիկ պարունի ծնունդին էնտեղ լինի», երիտասարդը թե՛ուրախացավ և թե՛ շփոթվեց:

– Իրա՛վ, վաղը մայրիկի ծնունդն է… ի՞նչպես էի մոռացել… Բայց էլի լավ եմ հասել… մտածեց նա ինքն իրեն և շտապելով դեպի յուր սենյակը, հանեց գզրոցից ուպահարանից յուր նոր շորերը, արդուզարդի պատկանելիքը և այն ամենը, ինչ որ կարող էր պետք գալ ամառանոցում թե՛ զբոսանքի և թե՛ հանդեսների ժամանակ: Եվայս ամենը զգուշությամբ ու կարգով ճամպրուկում տեղավորելուց հետո շտապեց առաջնակարգ վարսավիրայի մոտ յուր գլխի արտաքինը կանոնավորելու, այն է`խուզվելու և ածիլվելու:

Երեկոյան վեց ժամից մի քանի րոպե անց Բաթում ճանապարհվող գնացքը առավ յուր հետ նաև Կամսարյանին, յուր ճամպրուկով ու կապոցներով մի քանի ժամիցհասցրեց նրան Միխայլովո: Այստեղից մինչև Բորժոմ պետք էր ճանապարհը շարունակել կառքով, վասնզի այդ ժամանակ դեռ չէր շինված երկաթուղու Բորժոմտանող գիծը:

Պայծառ լուսնկա գիշեր էր: Հարթ ու ողորկ խճուղին, որի նմանը չկար Կովկասի ոչ մի կողմը, ախորժելի դարձուց նաև այս ուղևորությունը:

Կես գիշերից անցած, երիտասարդը հասավ անտառապատ ձորի մեջ փակված Բորժոմը և փոխանակ ուղղակի իրենց վիլլան գնալու, դիմեց հյուրանոց, ա՛յնպատճառով, որ նախ գիշեր ժամանակ տուն մտնելով անհանգիստ չանէ յուրայիններին և երկրորդ, որ հետևյալ առավոտ մաքուր հագնված ու վայելուչ կերպով գնամայրիկին շնորհավորելու և նրան այդպիսով մի հաճելի անակնկալ (սյուրպրիզ) անելու: Այս նպատակով նա խնդրեց նաև հյուրանոցի տիրոջը` կանխավ պատրաստելտալ մատակարարին` ամենաընտիր ծաղիկներից մի թանկագին փունջ, «սիրելի մայրիկին» տանելու համար:

Հետևյալ օրը վաղ` Լիդիա Պավլովնան զբաղված էր գալիք հյուրերի համար սուրճ ու շոկոլադ պատրաստելով, կամ սեղանատանը` շաքարահացերի և այլուտելիքների սեղանն ու սպասը կարգավորելով: Նա թեպետ ուրախ էր, որ յուր ծննդյան հիսուներկուերորդ տարեդարձը կատարում է հարուստ ու բախտավոր,շրջապատված դեռևս սիրելի ամուսնով, առողջ զավակներով, բայց մի մեծ պակաս ուներ յուր ուրախության մեջ, դա սիրելի Պետյայի բացակայությունն էր, որը հնարչկար ոչնչով փոխարինելու… Օ՛, ինչպե՛ս կատարյալ կլիներ նրա ուրախությունը, եթե այսօր Պետյան գտնվում լիներ այն փայլուն հյուրերի հետ, որոնքշնորհավորության գալուց հետո, պիտի հրավիրվեին ճաշի Վարանցովի պարկում…

Դեռ այս մտածմունքների հետ էր Լիդիա Պավլովնան, երբ երեխաները մի շշուկ բարձրացրին վիլլայի ծաղկանոցում, որ գտնվում էր գետափնյա փողոցի վրա: Նադուրս թռավ իսկույն վարագույրներով զարդարուն փոքրիկ պատշգամը և այդտեղից իմացավ անակնկալ նորությունը:

– Իմ սիրելի Պետյան, իմ աննման որդին չի մոռացել յուր մոր ծննդյան օրը. նա գործը թողել, շտապել եկել է մայրիկին շնորհավորելու… – մտածեց իսկույն ԼիդիաՊավլովնան և ուրախության արցունքը նրա աչքերը թրջեցին:

Պետրոսը դիմեց դեպի մայրը ուրախության ու գոհության ժպիտը երեսին և գրկելով ու համբուրելով նրան, շնորհավորեց ծննդյան տարեդարձը: Լիդիա Պավլովնանորդու բերած փունջը գտավ հրաշալի և գուշակեց, որ ոչ ոք ապագա շնորհավորողներից կարող է նմանը նվիրաբերել իրեն:

Պետրոսի գալով Կամսարյանների վիլլան նոր փայլ ու շուք ստացավ: Մեծ գոհունակությամբ լսեց այդ լուրը նաև Կիրիլ Կարպիչը, որ դահլիճի մի կողմը նստած` նարդէր խաղում յուր հին բարեկամ Մարկ Իվանովիչ Մարկոզովի հետ: Վերջինս, որ ծաղրում էր էտիկետի օրենքները, վաղ առավոտից էր եկել տիկնոջը շնորհավորելու ևտեսնելով նրան դեռևս պենյուարի մեջ, ասել էր, որ այդ շորը նրան ավելի է սազում, որովհետև նրա մեջ տիկինը ավելի է «թմփլիկ, կլորիկ»:

– Կուգեր, բաս չէ՞ր գա… կռոների մոտ հո չէր մնա, – նկատեց նա Լիդիա Պավլովնային, որ եկել էր ամուսնուն որդու գալուստն ավետելու:

– Եվ տես թե` ի՞նչ օր եկել է՛, հենց իմ ծննդյան օրը…

– Բանիդ կաց… ծնունդ էլ որ չէր էլել, էլի կուգեր… – շեշ ու չհար, Կիրիլ Կարպիչ, քարդ դիր… – շարունակեց խաղը Մարկ Իվանիչը, որ ուրախ բնության տեր ուկատակասեր մեկն էր:

Մի երկու ժամից արդեն բարեկամներն ու բարեկամուհիները գալիս էին շնորհավորելու: Կանայք ու տղամարդիկ, օրիորդներ ու երիտասարդներ, ոմանք զատ-զատ,ոմանք խմբովին, հետզհետե լցնում էին վիլլայի դահլիճն ու նրան կից վերանդան, որ զարդարված էր շքեղ վարագույրներով: Հաճելի աղմուկով ներս ու դուրս էինանում մանավանդ երիտասարդուհիները, որոնց զրույցի մեծ մասն, առհասարակ, բաղկացած էր լինում ձայնարկություններից ու բացականչություններից:

Լիդիա Պավլովնան յուր գլուխը կկորցներ, եթե երիտասարդ որդին, որ քաջ կենցաղագետ էր, կարգով կանոնով ամենքին չընդուներ, հարկ եղած տեղը սիրովչժպտար, կամ ուր որ պետք էր, հաճոյախոսություն չաներ:

Ճիշտ հարմար ժամին, այսինքն ընդունելության տաք միջոցին, վիլլայի առաջ կանգ առավ Մարկոսյանների կառքը, որից տիկինն իջավ նազելով և, անպատճառ,սպասավորի օգնությամբ, մինչդեռ Ադելինան ներքև թռավ թեթև թռչունի պես:

Տեսնելով Պետրոսին դահլիճի դռան առաջ, ուր նա եկել էր իրենց դիմավորելու, օրիորդը բացականչեց.

– Դուք այստե՞ղ… այս հրաշք է, – և նրա ձայնի արծաթյա հնչյունը ալիքներ տալով` անցավ դահլիճի մի ծայրից մյուսը:

– Հրաշքեմեն քիչ պակաս է… էն էլ էսօր կու թամամինք… նկատեց հայրը բարձրաձայն ծիծաղելով:

– Աստուծով, – հարեց Կիրիլ Կարպիչը, բայց այնպես ցած, որ միայն ինքը և խաղընկերը լսեցին:

– Ուրեմն դուք այստե՞ղ եք, – նորեն կրկնեց օրիորդը, սեղմելով երիտասարդի ձեռքը:

– Ինչպես տեսնում եք, – պատասխանեց վերջինս, ժպտող հայացքը Ադելինի սիրուն աչքերին ուղղելով:

– Չէի կարող հավատալ, ոչ ոք չէր սպասում…

– Ես սպասում էի… Ինչպե՞ս կարող է մարդ յուր մոր ծննդյան օրը մոռանալ, – նկատեց տիկին Մարկոսյանը, իբր թե աղջկա սխալն ուղղելով:

– Աբա մի ասա, թե աստուծդ կու սիրիս, քու մերը ե՞րբ է ծնվել, – հարցրեց Մարկ Իվանիչը կնոջը այնպիսի մի եղանակով, որ ամբողջ դահլիճը ծիծաղից թուլացավ:

– Երանի իմանամ քեզ ո՞վ է խոսեցնում, – նկատեց տիկինը նույնպես ծիծաղով և դեպի Լիդիա Պավլովնան առաջանալով:

– Այստեղ համեցեք, այստեղ, – խնդրեց վերջինս, – ցույց տալով թավշյա փափուկ բազմոցը:

– Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը չայն է լինում ու արձակ:

– Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում, – հարեց Մարկ Իվանիչը:

– Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին:

– Էս էլ իմ շեշը. եքը չունիմ:

– Չհար ու դու… – խաղը շարունակվում էր:

– Ասում եք որ ոչ ոք չէ՞ր սպասում ինձ, – խորհրդավոր ժպիտով հարցրեց Պետրոսը Ադելինային:

– Ոչ, այդ չէի ուզում ասել… Բայց… ի՞նչպես է հայերեն… Ուզում էի ասել, թե ոչ ոք հույս չուներ, թե կարող կլինեիք թողնել ձեր գործը և գալ, հասկանո՞ւմ եք,ուղղեցօրիորդն յուր սխալը, որից, սակայն, նրա այտերը թեթև շառագունեցան:

– Հասկանում եմ, ոչ ոք հույս չուներ: Բայց ես ահա եկա:

– Ինչպե՛ս լավ է, որ եկաք. եթե գիտենաք, թե որքա՛ն պետք ունինք ձեզ:

– Եթե կարող եմ մի բանով ծառայել օրիորդին…

– Ոչ, հասարակությանը:

– Հարկավ` ձեր հրամանով:

– Այդպես ընդունեցեք, եթե կամենում եք, – ասաց օրիորդը քնքշաբար ժպտալով:

– Այդպես եմ ընդունում, հաճեցեք հրամայել:

– Այսօր ճաշին մենք ձեզ հետ ենք, Վարանցովի պարկում… Այնպե՞ս է, Լի՛դիա Պավլովնա, – դարձավ օրիորդը տիկնոջը:

– Այո, սիրելիս, բոլոր հյուրերին հայտնված է:

– Իսկ երեկոյան մենք կունենանք նվագահանդես:

– Բարեգործական նպատակո՞վ:

– Այո, և հարուստ ծրագրով:

– Եվ մենք ուրեմն պատիվ կունենանք ձեր հրաշալի ձայնն ու դաշնամուրի նվագը լսելու:

– Այսինքն պատիվ կանեք մեզ լսելու:

– Եվ ի՞նչ կտորներ կերգեք կամ կնվագեք:

– Այդ կիմանաք աֆիշայից, բայց բանն այդ չէ:

– Հապա՞:

– Նվագահանդեսից հետո, մենք կունենանք պարահանդես:

– Կոտիլինո՛վ… – ճչաց դահլիճի մյուս կողմից Ադելինայի ընկերուհիներից մինը:

– Այդ էլ լավ է:

– Լավ է ա՛յն պատճառով, որ դուք այստեղ եք:

– Այդ ի՞նչ է նշանակում, – ժպտաց երիտասարդը:

– Երևակայեցեք, որ մինչև այժմ մենք դեռ չգիտենք թե ո՞վ պիտի լինի մեր dirigeur-ը, որովհետև չենք ընտրած:

Այստեղի երիտասարդների մեջ, ճշմարիտը խոստովանած, շնորհքով մեկը չկա:

– Ինձ կու ջոկեիք էլի՛, – կատակեց դարձյալ Մարկ Իվանիչը, որ այժմ տարած քարերն էր համարում:

Դահլիճում նորեն ծիծաղ բարձրացավ:

– Չեք կարող երևակայել թե ո՛րքան ուրախ եմ: Դուք, իհարկե, կկառավարեք մեր պարերը: Այժմ արդեն պարահանդեսը կլինի իսկական պարահանդես:

– Իսկ եթե ես խնդրեի, որ ինձ ազատեք այդ պաշտոնից:

– Եվ ոչ մի խոսք այդ մասին, – հարեց օրիռրդը վճռաբար:

– Այո՛, այո՛, ոչ մի խոսք. դուք հրաշալի dirigeur եք, դուք չի պիտի մերժեք, – խոսեցին այս ու այն կողմից Ադելինայի ընկերուհիները:

– Բան է, թե վուր Պիոտր Կիրիլիչը իրիկվան ատկազ արավ, ես հազիր եմ, ձիզ էնենց լազաթով պար ածիմ, որ ասիք – մաշալլա, Մարկ Իվանիչ… – զվարճախոսեցԱդելինայի հայրը և ծիծաղը նորից ընդհանրացավ:

Ցերեկվա երրորդ ժամին Կամսարյանների հյուրերը հետզհետե հավաքվում էին Վարանցովի պարկը, որ գտնվում էր Բորժոմի գեղեցկությունը կազմողանտառապատ բարձունքներից մեկի վրա: Գեղուղեշ ծառերի հաճելի հովանու տակ բացված էր ընդարձակ սեղան` զարդարված կանաչով, ծաղկեփնջերով ևհարուստ ակրատի բազմատեսակությամբ:

Ճաշը նշանակված էր սովորականից վաղ, որպեսզի երեկույթ կազմող օրիորդները թե՛ հացկերույթին մասնակցեին և թե՛ ժամանակ ունենային հանդեսի համարպատրաստվելու:

Ընտիր խորտիկները և ընտրելագույն գինին, միացած ընտիր երաժշտության հետ, որի արձագանքը թնդում էր անտառի հեռավոր ծմակներում, շուտով ստեղծեցինՎարանցովի պարկում էպիկուրյան հայացքների երկրպագու մի ամբոխ, հարած երկու զատ, բայց միմյանց հետ սերտ կապ ունեցող տեսությանց: Տարիքավորներըհամակերպելով մեր ծանոթ տեր-Վանու կարծիքին, ընդունում էին որ, այս անցավոր աշխարհում կա միայն մի բան, որի համար արժե ապրել. այն է` լավ ուտել:Մինչդեռ երիտասարդները այդ միակ բանը գտնում էին լավ սիրելու մեջ: Այս պատճառով էլ, եթե առաջինները իրենց տվել էին համեղ խորտիկներն ու անուշ գինինուշադիր ջանքով և գիտակցաբար վայելելու դժվարին աշխատության, վերջիններն, ընդհակառակն, զբաղված էին քնքուշ ժպիտների, կրակոտ հայացքների ևխորհրդավոր ակնարկների փոխանակությամբ: Սիրո և մտերմության այդ հրապուրիչ տուրևառում` գերազանցում էին բոլորին Պետրոսն ու Ադելինան, որոնքպատահաբար նստած էին իրար մոտ… ճաշը վերջանալու վրա նրանք ասել վերջացրել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր երկու սիրող սրտերին` իրենց զգացածըմիմյանց հասկացնելու համար – թեպետև այդ անելիս` նրանք չէին արտասանել և ոչ մի պարզ խոսք:

Հասավ երեկոն: Հանքային պարկի ռոտոնդոն լուսավորված էր շքեղորեն: Գույնզգույն լապտերները, որոնք կախված էին պատշգամի սյունաշարերն ու մոտակածառերը միմյանց հետ կապող կանաչահյուս ժապավեններից, մոգական խորհրդավորություն էին տալիս կյանքով ու լույսով ողողված այն կետին, որ ամփոփված էրանտառապատ բարձրավանդակներով պարսպված ձորակի մեջ: Կարգադրիչներն ամեն կերպ աշխատել էին գրավիչ ու հետաքրքրական դարձնելու պարկի այդմասը, ուր ռոտոնդոն էր և ուր նվագահանդեսն ու պարերը պիտի տեղի ունենային, որպեսզի բարեգործական եկամուտը մեծացներ: Այդ պատճառով հանդեսիընդարձակ դահլիճը, դեռ ութից առաջ, լցված էր երկսեռ բազմությամբ: Իսկ նվագահանդեսն սկսելուց, ոչ միայն չկար պարապ աթոռ, այլև դռների ուպատուհանների առաջ խռնված էր մեծ բազմություն, որ փող էր վճարել, գեթ մոտիկ կանգնելու իրավունք ունենալու համար:

Գեղեցիկ վարագույրներով ու արևադարձային ծաղիկներով զարդարված բեմի վրա առաջին անգամ երևաց Ադելինան յուր ընկերուհու հետ: Նա հագած էրմետաքսյա նուրբ, ձյունափայլ շոր, հոլանի թևերով ու կրծքով, որ զարդարված էր մարգարտածաղկի և շուշանների հյուսերով: Կիսաբաց կրծքին, ուր հանգչում էրսպիտակ վարդի մի ոստ, այլե հարուստ մազերում, որոնք սանրված էին à la moderne, աստղերի պես փայլում էին հարուստ ադամանդներ: Անմեղության խորհուրդնամփոփող սպիտակ հագուստներում և մանավանդ լամպի այլակերպող լույսի առաջ, գեղանի Ադելինան դարձել էր, գրեթե, երկնային:

Երբ ընդունելության ծափերը դադարեցին, օրիորդն ու ընկերուհին, որ նույնպես գրավիչ էր իլյուզիայի շնորհիվ, սկսան դաշնամուրի ձայնակցությամբ երգել միսրտաշարժ duo, որ հարուցեց դահլիճի մեջ ծափահարությունների և dis-երի որոտընդոստ աղմուկ, որից ստիպված` նրանք երգը կրկնեցին:

Հետևյալ համարը պատկանում էր մի երիտասարդի, որ ջութակի վրա նվագեց յուր բաժինը և ինչպես սիրող, արժանացավ դարձյալ ծափահարությունների:

Երրորդ համարը Մոցարտի VI սոնատն էր, որ Ադելինան և մի ուրիշ օրիորդ նվագեցին դաշնամուրի վրա:

Չորրոդին դուրս եկավ Ադելինան միայնակ և նվագեց նույն հեղինակի Roudoalla Turca-ն, որ յուր արևելյան ճաշակի նուրբ ու քնքուշ մելամաղձոտությամբ սրտաշարժազդեցություն ունեցավ հանդիսականների վրա:

Որոտալից ծափահարությունների աղմուկով փակվեցավ նվագահանդեսի առաջին բաժինը:

Երկրորդին և երրորդին մասնակցեցին նոր մարդիկ – մի վիոլոնչելիստ, մի սրնգահար, մի solo երգիչ, ապա երգչուհիներ, որոնց մի trio-ին միացավ դարձյալԱդելինան: Բացի այդ նա երկրորդ ու երրորդ մասերում հանձն առավ լուրջ մասնակցություն` մեջ ընդ մեջ նվաղելով դաշնամուրի վրա Բեթհովենի Quasi una fantasiaսոնատը, Շումանի Warum-ը, նրա կառնավալի խոստովանանքը և Շոպենի Nocturnus-ը, որով, համարյա, ներկայացավ նվագահանդեսի գլխավոր տիրապետուհին, ոչմիայն յուր գեղեցկությամբ ու շնորհաշուք շարժվածքով, այլև այլ արժանիքով, որ ցույց տվավ նա երաժշտական մասում ունեցած յուր հմտությամբ:

Կամսարյանը, որ բոլոր ժամանակ հոգիացած դիտում էր գեղանի օրիորդին ու լսում նրա շնորհալի երգը կամ դաշնամուրի նվագները և ընդնմին ականջում ժողովրդիգովասանություններին, հետզհետե սկսում էր զարմանալ յուր հիմարության վրա, որ մինչև իսկ մի վայրկյան թույլ էր ավել իրեն մտածել, թե կարելի էր երբևիցեձեռքից թողնել այդ գանձը… Եվ այդ իսկ պատճառով, որպեսզի նորոգված մտերմությունը ոչնչով չթուլանա, նա յուրաքանչյուր խաղամիջոցին վազում էր բեմի հետևըև հիացած բացականչություններով Ադելինային դրվատում:

– Ձեր երգը, օրիորդ, դյութիչ էր և հրաշալի… ձեր սոնատն աննման էր… ձեր Rondo-ն ինձ լացացրեց… – ասում էր նա: Իսկ դահլիճ վերադառնալուց սկսում էրօրիորդին համեմատել իրեն հետ և գտնում, որ նա, արդարև, արժանի է յուր կենակիցը լինելու: Հենց այս պատճառով էլ տեսնելով, որ Ադելինան տիրում է հանդեսիվրա, ցանկացավ, որ ինքն ևս աչքի ընկնե մի բանով, ուստի որոշեց ընդունել դիրիժյորի պաշտոնը, որ դեռ առավոտը կամենում էր մերժել:

Եվ որովհետև գիտեր թե ամեն մարդու բան չէ պարերը կառավարել այնպես, որ ընդհանուր գոհության և կենդանության հետ միասին դահլիճում տիրե նաևկատարյալ կարգ ու ներդաշնակություն, ուստի առաջուց հպարտանում էր, որ ինքը պիտի կարենա լիուլի ցույց տալ այդ բանում յուր հազվագյուտ շնորհքը: Այսպատճառով նա շտապեց օգտվել վերջին խաղամիջոցից և հենց նստած տեղը կազմել tour-երի ընդհանուր ծրագիրը, որ շատ էլ հեշտ բան չէր:

Նվագահանդեսը վերջացավ մի կվարտետով, որին մասնակցեցին ջութակահարը, վիոլոնչելիստը, սրնգահարը և trio երգող երեք օրիորդներ, որոնցից մինն էրԱդելինան:

Ծափահարությունները երկար դղրդացնում էին դահլիճը և երևի զարմացնում մոտակա անտառներում թառած թռչուններին, որոնք եթե խորհելու գեշ սովորությունունենային, անշուշտ շատ աննպաստ բաներ կմտածեին մարդ արարածի մասին:

Շուտով ծառաները դահլիճի միջից դուրս հանեցին ավելորդ աթոռները, որպեսզի պարերի համար հրապարակ բացվի: Ադելինան և յուր ընկերուհիները, որոնք չէինկասկածում թե լավ dirigeur ունին, եկան մի անգամ էլ ստուգելու թե` արդյոք երիտասարդը հո չէ պնդում մերժման վրա: Եվ գոհ եղան տեսնելով, որ վերջինս արդենյուր դերի մեջ է և հրամաններ է տալիս ոչ միայն ծառաներին` դահլիճը կարգավորելու, այլև երաժիշտներին, պարերգի եղանակները դասավորելու այնպես, ինչպեսինքը ծրագրել էր արդեն:

– Տեսնո՞ւմ եք, օրիորդներ, ա՛յն, ինչ որ նախօրոք ինքներդ պիտի կազմեիք, այն էլ պարոնն է շտապել կազմելու, – նկատեց նորատի մի տիկին, աչքի անցնելովtour-երի ցանկը, որ գծել էր Կամսարյանը յուր այցետոմսի վրա:

– Մի՞թե չգիտեինք թե` ինչո՞ւ ենք պարոնին dirigeur ընտրում, – վրա բերավ Ադելինան քաղցր ժպտալով:

– Ինձ թվում է, թե ով հանձն է առնում մի պաշտոն, նա ինքն էլ պիտի հոգա նրա անթերի կատարման համար, – պաշտպանեց օրիորդին Կամսարյանը, կարողմարդու հավակնությամբ:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
30 июня 2017
Объем:
190 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468205
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают