Читать книгу: «Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее)», страница 7

Шрифт:

Որպեսզի նրան ոչ հասարակության լիարժեք անդամի կոչումից զրկենք, ոչ էլ անպատժելիության զգացումով պարգևատրենք, հարկավոր է երկուսը համադրել ՝ ստանալով ոսկե միջին կացություն ՝ հույս տածելով, որ վատ արարքների հատուցման ձևերը չեն անցել բարոյական սահմանը։

Ըստ ներկայում ընդունված հանցատեսակների՝ պատժի վայրերը կարելի է բաժանել ամենաքիչը երկու խմբի․ Ոչ մեծ և միջին ծանրության, և ծանր և առանձնապես ծանրհանցատեսակներ կատարաելու համար դատապարտվածների համար վայրերի։

Առաջին դեպքում՝ եթե հասցված վնասը հնարավոր է փոխհատուցել, ապա դատապարտյալին տրվում է ընտրության երկու տարբերակ՝

Ա)

1․ Բաց ռեժիմով պատժի կրում՝ հնարավորությամբ աշխատանքի ընդունման հատուկ մարմնի օգնությամբ ընտրել աշխատանքներից մեկը կամ համաձայն իր մասնագիտության և մարել վնասը ( որի դեպքում ազատազրկման ժամկետը կրճատվում է երեսուն տոկոսով) ։

  2․ Հրաժարվել առաջին տարբերակից և պատիժը կրել ազատազրկման վայրում ՝ հնարավորություն ունենալով շաբաթական մեկ օր լինել ազատության մեջ։ Սակայն այս դեպքում պատժի ժամկետը չի կրճատվում ՝ խրախուսելու համար առաջին տարբերակը։

  Բ)

 Ծանր և առանձնապես ծանր հանցանքի կատարման համար դատապարտվածները զրկվում են և բաց ռեժիմով պատժի կրման և շաբաթական մեկ օր ազատության մեջ լինելու հնարավորությունից։

 (Խնդիրն այստեղ հասարակության անվտանգության, դատապարտյալի կողմից տուժողի հանդեպ վրեժխնդրության իրագործման բացառման խնդիրն է, որն առաջինում շատ քիչ հավանական է)։

   Հոգեբանական վերլուծություն՝ օրենքների կիրառության ֆունդամենտալիզմի ձերբազատվելու համար։

Երբ տեսնում ենք ազատազրկման վայրի կառավարման սխեման՝ այն նույնացնում ենք պետական ստրուկտուրային, ուստի առավել տրամաբանական կլինի վերցնել այդ մոդելից առավելագույնը , քան նախատեսված էր։

 Պետության մեջ մեծամասնությունը ժողովուրդն է, որը համարվում է բարոյական արժեք և նրա գոյության ամենակարևոր բաղադրիչը։

Երբ խոսում ենք ժողովրդավարությունից ՝ ելնում ենք այն չգրված համոզումից, որ ժողովրդի կամքին են ենթարկվում իշխանության բոլոր շերտերը ՝ ընդհուպ արդարադատությունը։ Սակայն, քանի որ հասարակությունը չի կարող ինքնակառավարվել ՝ ստեղծվել են մարմիններ, որոնք ղեկավարում են նրանք։ Թեև այդ ղեկավարներին օժտվում են իշխանությամբ, սակայն այն պետք է օգտագործվի միմիայն ժողովրդին ծառայելու համար, այլապես կարելի է գաղափարի իրագործումը տապալված համարել։

Այդ բարձրության վրա նրանց հասցնելու դիմաց ակնկալում ենք անմնացորդ ծառայելու կամք, որտեղ տեղ չի ունենա հպարտությունը արժանապատվություն համարող ոչ մի անձ։

Պետականությունների վատ կառավարման հետևանքը այս տերմինների նույնացումն է, որի հիմնական մեղավորը հենց ժողովուրդն է։

 Նա է ձևավորում ապագա իշխանավորի հոգոկերտվածքը, դաստիարակում նրան այն ոգով, որը տիրում է նրա ներսում։ Եթե ասեմ, որ իրեն կեղեքող իշխանավորի համար էլ է նա մեղավոր՝ թող զարմանալի չթվա։

Օրինախախտին պատժել կարող ենք, բայց երբ չենք վերացնում դրա առաջացման դրդապատճառները՝ կարծես նոր հնարավորություն ենք տալիս նրանց կրկնության համար համար։

Առաջին և ամենակարևոր մեթոդը՝ քաղաքացուն օրենքի հանդեպ սեր ու հարգանք ներշնչելն է։

 Այդ սիրո առաջացման համար հարկավոր է ունենալ անկաշառ ու նվիրյալ պաշտոնյաներ ՝ որպես օրինակ նրա առաջնային լինելուն։ Իսկ այդպիսի մարդիկ միշտ էլ լինում են, գլխավորը նրանց հայտնաբերելն է։

Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
27 июля 2018
Дата написания:
2018
Объем:
26 стр. 4 иллюстрации
Правообладатель:
Автор
Формат скачивания:
epub, fb2, fb3, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают