Читать книгу: «Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее)», страница 10

Шрифт:

Մաս 2րդ

    ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՄՈԴԵԼԸ

 Երբ բաժանեցինք հանցանքները մի քանի խմբերի, ապա կբաժանենք նաև պատժի կրման վայրերը ՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը անհատին հետ պահելու այլ մտածողության հարողների հետ շփումից, որպեսզի, օրինակ, թեթև գողություն կատարած մարդը չհայտնվի սպանություն գործած մարդու հետ միևնույն սոցիալական պայմաններում։

Հենց այս անթույլատրելի միախառնումն է, որ թույլ չի տալիս սևեռել ուշադրությունը կատարած արարքի անթույլատրելիության վրա, այլ ստիպում է պահպանել սեփական արժանապատվությունը ՝ այլ մտածողություն ունեցողների հետ բախումներում։

  Ներկայիս մոդելը հորինողները գուցե իրենց վրա ծանր բեռ չեն վերցրել ՝ ուղղակի կանգ առնելով պատժի առկայության վրա, իսկ թե ինչ հիերարխիկ աստիճաններ կան կալանավայրում ապրողների մեջ ՝ բոլորովին անտեսվեց։ Ընդհանուր և հավասար պայմանները ծնեցին մտածողություւների հիբրիդացում ՝ թույլ տալով գերիշխող կլանային անհատներին նրա ղեկավարումը վերցնել իրենց ձեռքը։ Փաստորեն ստեղծվեց նոր ՝ չհայտարարված պետականություն պետության մեջ։ Հենց այդ էլ չարիքի հիմքն է, երբ ինչպես Քրիստոսն է ասում ՝ < Ւնքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է։ >

Աշխատանքով չապահովված քաղաքացին հետ է շարժվում ֆինանսական , սոցիալական և հնարավոր բոլոր բնագավառներում, իսկ եթե չունի պայքարելու կամք՝ նաև բարոյական։ Նրան մերժում են բոլոր հասարակական շերտերի ներկայացուցիչները՝ մինչև որ նա չի վերածվում ցնցոտիավոր մուրացկանի։ Իջեցնելով կյանքի ամենաստորին աստիճանին, նրան հիշում են և խղճում։ Այդպիսի վերաբերմունքով վտարվածի երևակայության մեջ ժողովուրդը ներկայանում է անիրավ դատավորի սև հագուստով և բացականչում ՝

< մինչև չհանենք քո միջից արժանապատվության վերջին զգացումը՝ քեզ կատենք որքան հնարավոր է, կնվաստացնենք այնքան, մինչև ցասումի փոխարեն խսճահարություն զգանք> ։ Այսպիսի խորաթափանցության հասնելու համար բավական է միայն զերծ լինել կուրացուցիչ զայրույթից և առողջ դատողությունն ինքնին կվերադառնա նախկին դիրքերին։

 Ի՞նչն է այդպիսի անհատին սպիպելու առաջ շարժվել ՝ անտեսելով շրջապատի արհամարական վերաբերմունքը, կարծում եմ սիրած աշխատանքը, կամ սիրած կինը։ ԻսԿ երբ նոււյնիսկ նա զրկված է երկրորդ սփոփանքից, նրան մնում է միակ և վերջին հաղթաթուղթը։

Բայց մենք ՝ պետականություն կերտողներս , շարունակելով ֆունդամենատալիստական մեր նախնիների տրամաբանությունը ՝ պատրաստ ենք հիվանդագին կերպով արձագանքել յուրաքանչյուր առողջ քննադատության։

Եթե ամբողջ կալանքի անցկացման ընթացքում դատապարտյալը ստիպված է նայել դատարկ պատերին ՝ զուր և անմիտ կլինի սպասել նրանից հարգել այն դատարանը, որը նրան մղել է վերածվելու անհաղորդ մանկուրտի։ Եվ հակառակը՝ նա կկարծի, որ կարողացել է պահպանել գիտակցության առողջ վիճակը ՝ ի հեճուկս <կարծեցյալ արդարադատության> ։

Իսկ ի՞նչն է խանգարում մեզ տալ նրան աշխատելու հնարավորություն, իրեն մարդկային կյանքի սովորական ռիթմի մասնակիցը զգալ։

Այդ խոչընդոտը հենց ազատ մարդն է , ում վերագրել ենք օրինապաշտի և բարոյական նորմերի պոտենցիալ կատարողի։ Ով կարողանում է դատարանին հարգել ամեն դեպքում ,երբ նույնիսկ նա մեկին մահապատժի է դատապարտում ։ Հրապարակման վերջում էլ կծափահարի, կարծես թե լսում էր ինչ որ հանրահայտ գրողի գրքի առաջաբան։

Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
27 июля 2018
Дата написания:
2018
Объем:
26 стр. 4 иллюстрации
Правообладатель:
Автор
Формат скачивания:
epub, fb2, fb3, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают